ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի – Sputnik. Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով 61 մարդ Է տուժել։ Տեղեկությունը հայտնում է Tasnim գործակալությունը` հղում անելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ներկայացուցչին:
Փետրվարի 17-ի երեկոյան Իրանի սեյսմոլոգները 5,6 մագնիտուդով երկրաշարժ էին գրանցել, որի օջախը գտնվում էր Սպահան, Կոհգիլուի և Բոյերահմեդ նահանգների սահմանին:
Հայաստանի դպրոցների 30% -ը չի դիմանա 5,5 մագնիտուդով երկրաշարժին. փորձագետ
Երկրաշարժի օջախին ամենամոտ բնակավայրը՝ Սիսախտ փոքրիկ քաղաքը, գտնվում է ստորգետնյա ցնցումների վայրից 10 կմ հեռավորության վրա։
Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան