00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Դա ամեն ինչ կկործանի». ինչով է Պենտագոնը պատրաստվում «զսպել» Ռուսաստանին

© Photo : SpaceX  / Անցնել մեդիապահոցРакета-носитель Falcon Heavy компании SpaceX успешно стартовала с мыса Канаверал
Ракета-носитель Falcon Heavy компании SpaceX успешно стартовала с мыса Канаверал - Sputnik Արմենիա, 1920, 19.02.2021
Բաժանորդագրվել
Տիեզերքում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայումը casus belli է, որն առավելագույն կոշտ արձագանք է պահանջում, կարծում են ռուս մասնագետները։

ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. Մոսկվան մտահոգված է տիեզերքում ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի էշելոնի հայտնվելու հեռանկարով։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը վստահ է, որ Վաշինգտոնի ծրագրերի իրագործումն ապակայունացնում է միջազգային անվտանգության ստեղծված համակարգը: Դիվանագետն ընդգծել է, որ այդ մտահղացման հաջողության դեպքում ամերիկացիները կկարողանան ուղիղ ուղեծրից հարվածներ հասցնել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների դիրքային շրջաններին: Չսպասելով դրանց գործարկմանը։

Մինչև 30 տոկոս

Օգոստոսին ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարությունը ռազմական դոկտրին էր հրապարակել։

Американские военные в Польше - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2021
«Մենք գտել ենք Ռուսաստանից առաջ անցնելու ձևը»․ ի՞նչ է ձեռնարկել Պենտագոնը

Փաստաթղթի հիմնական իմաստն այն էր, որ ուղեծրի նկատմամբ վերահսկողությունը մարտական գործողությունների ծրագրման ու անցկացման բացառիկ հնարավորություններ կստեղծի: Հեղինակները հիշեցրել են, որ հնագույն ժամանակներից զորավարները ձգտում էին ճակատամարտից առաջ բարձունք վերցնել և ռազմավարական առավելություն ստանալ՝ տեսնել հակառակորդի մանևրները, առանց խոչընդոտների հետևել ռազմի դաշտին, բացառել հանկարծակի հարձակման հնարավորությունը։ 21- րդ դարում ամենաշահավետ դիրքը  մերձերկրային ուղեծիրն է։ Եվ այն, Պենտագոնի կարծիքով, պետք է վերահսկեն հենց ԱՄՆ-ի տիեզերական ուժերը։

Դոկտրինը չի բացառում նաև ուղեծրում ռազմավարական սպառազինությունների տարրերի տեղակայումը։ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը 2018-ի օգոստոսին ասել էր, որ տիեզերքը պետք է դիտարկել որպես «ռազմական գործողությունների նոր թատերաբեմ»: Նրա խոսքով ՝ «առանցքային գործոնը տիեզերքում արձակումների հայտնաբերման սենսորների տեղակայման անհրաժեշտությունն է»: Մասնագետները չեն բացառում, որ սենսորներից հետո ամերիկացիները ուղեծրում կտեղակայեն նաև հարվածային զենքեր։ Դեռևս սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ում կային ուղեծրային որսացող հրթիռների նախագծերը, որոնք կարող են խոցել խորհրդային ՄԲՀ-ն թռիչքի ժամանակ։

«Տիեզերքի ռազմականացման մասին խոսել են Թրամփի օրոք»,-ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում պարզաբանում է ամերիկագետ-քաղաքագետ Սերգեյ Սուդակովը: - Ստեղծել են տիեզերական զորքեր, ավելացրել արձակումների թիվը։ Ակնհայտ է, որ Բայդենի օրոք այդ ուղղվածությունը շարունակվելու է։ ԱՄՆ-ն տիեզերական ՀՀՊ նախագիծը իրականացնելու բոլոր հնարավորություններն ունի։ Երկիրն ունի աշխարհում ամենամեծ արբանյակային խմբավորումը, որը մշտապես համալրվում է։ Ի դեպ, տիեզերական սարքերը գործարկում են պաշտոնապես ոչ պետական ընկերություններ, օրինակ, Իլոն Մասկի SpaceX-ը: Կոմերցիոն շատ արբանյակներ ուղեծրում կարելի է օգտագործել նաև ռազմական կարիքների համար»։

ՆԱՏՕ-ն Սև ծով է դուրս գալիս․ դաշինքը կնեղի՞ Ռուսաստանին Ղրիմում

Այնուամենայնիվ, փորձագետի խոսքով, ՀՀՊ համակարգի տիեզերական էշելոնի տեղակայումը Պենտագոնին թույլ չի տա լիովին չեզոքացնել Ռուսաստանի միջուկային զսպման ներուժը։ Լավագույն դեպքում տիեզերական կալանիչները կկարողանան ոչնչացնել գործարկված ՄԲՀ-ի մինչև 30 տոկոսը: Թեև համընդհանուր միջուկային պատերազմի պայմաններում դա էլ է շատ։ Բացի այդ, որոշ ՄԲՀ-ներ կխոցեն Եվրոպայում և ԱՄՆ-ում ցամաքային բազավորման կալանիչները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի նավերը, որոնք հագեցած են Aegis համակարգով ու SM-2 և SM-3 հրթիռներով: Արդյունքում պատասխան-հակընդդեմ միջուկային հարվածն արդեն այն ուժը չի ունենա։

Տիեզերական պատերազմներ

«Մոսկվան պետք է շատ ավելի կոշտ արձագանքի նման նախաձեռնություններին», - համոզված է Սուդակովը։ - Անհրաժեշտ է Վաշինգտոնին բացատրել, որ տիեզերքում ՀՀՊ համակարգի տարրերի տեղակայումը casus belli է, որն առավելագույն կոշտ արձագանք  է պահանջում: Եթե հասկացնենք, որ տիեզերքի ռազմականացումը կարմիր գիծ է, ապա մեզ գոնե կհաջողվի արգելակել ուղեծրային էշելոնի տեղակայումը»։

Պարզ բաղադրատոմս. ինչպես զսպել ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի «ախորժակը»․Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերի զորավարժությունները  - Sputnik Արմենիա, 1920, 11.12.2020
Ինչպես զսպել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ախորժակը»․ ՌԴ միջուկային ուժերի զորավարժությունները

Ամերիկյան դոկտրինի համաձայն՝ տիեզերական զորքերը պատասխանատու են ուղեծրի «անվտանգության» համար․ ապահովում են ԱՄՆ-ի ու դաշնակիցների հասանելիությունը ուղեծրին, ինչպես նաև նախագծում են մարտական հզորությունը՝ հակառակորդներին վախեցնելու ու նրանց վարքագիծը փոխելու համար: Բազմակի օգտագործման նավերը կտեղափոխեն բեռներն ու անձնակազմը, մարտավարական, օպերատիվ ու ռազմավարական մակարդակներում տեղեկությունն արագ փոխանցելու համար հզոր արբանյակային խմբավորում կստեղծեն։ Հատուկ դեր է հատկացվում հետախուզության, դիտարկման և կապի անդրմթնորոլտային սարքավորումներին:

ԱՄՆ-ի ու նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցների բանակները մեծապես կախված են արբանյակներից։ Հենց տիեզերքում են կենտրոնացած զորքերի և զենքի կառավարման, հետախուզության, կապի և նավիգացիայի հիմնական միջոցները։ Ուղեծրում հերթապահում են ռազմական ու երկակի նշանակության շուրջ հազար սարքեր: Դոկտրինի հեղինակները պնդում են, որ Վաշինգտոնը պետք է զրկի բոլոր հակառակորդներին ամերիկյան ուղեծրային խմբավորման մասին ցանկացած տեղեկատվություն ստանալու հնարավորությունից: Դրա համար DARPA հեռանկարային պաշտպանական մշակումների գործակալությունում արդեն մի քանի տարի իրականացնում են Blackjack ծրագիրը, որը նախատեսում է ցածր ուղեծիր դուրս բերել մինչև 200 փոքրածավալ արբանյակներ, որոնք կապված են միասնական ցանցի հետ: Համարվում է, որ դրանց հնարավոր չէ հետևել։

Նոսրացնել ուղեծիրը

Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ունեն տեխնիկական միջոցներ ու մասնագետներ, որոնք կարող են արձանագրել արևմտյան երկրների արբանյակների գործողությունները, դրանց կենտրոնացումը ջրի ու ցամաքի այս կամ այն հատվածների վրա, պարբերականությունը, որով դրանք թռչում են որևէ տեղանքի վրայով: Ուղեծրային խմբավորման վարքով, որպես կանոն, դժվար չէ կանխագուշակել, թե ինչ են մտածել ՆԱՏՕ-ի շտաբներում։

Подготовка к боевому пуску ракеты ОТРК Искандер-М с полигона Капустин Яр (2 марта 2018). Астраханская область - Sputnik Արմենիա, 1920, 21.12.2020
Ռուսաստանը կրկնակի կավելացնի բարձր ճշգրտության հրթիռների քանակը

Միջազգային իրադրության սրման դեպքում Ռուսաստանը կարող է ոչ միայն հետևել արևմտյան երկրների արբանյակներին, այլև արդյունավետ կերպով ոչնչացնել դրանք: Նոյեմբերին Ղազախստանի Սարա-Շահան զորավարժարանում հաջողությամբ փորձարկվել է հեռանկարային Ա-235 «Նուդոլ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հրթիռը, որը նախատեսված է Մոսկվայի ու Ռուսաստանի արևմուտքում արդյունաբերական օբյեկտների վրա հարձակման դեպքում ամերիկյան հրթիռները որսալու համար: Մասնագետների գնահատականներով՝ դրա հնարավորությունները կբավականացնեն ցածր ուղեծիրներում տիեզերական օբյեկտների խոցման համար։

Այս հրթիռը փորձարկվում է 2014-ից։ Իսկ 2018 թվականի մարտին Պլեսեցկում այն առաջին անգամ կիրառել են  հաստիքային շարժական արձակման կայանքից։ Շարժունակությունը հեռանկարային համալիրի գլխավոր «հաղթաթուղթն» է։ Սպառնալից ժամանակահատվածում սարքերը կտեղափոխվեն նախապես պատրաստված քողարկված դիրքեր, որտեղ դրանք անտեսանելի կմնան հակառակորդի արբանյակների համար մինչև արձակման պահը: Փորձարկումների տեսագրությունն ուսումնասիրած փորձագետների կարծիքով՝ մեկնարկող հրթիռի արագությունը մոտ է հիպերձայնային արագությանը։

ԱՄՆ ՌՕՈւ տիեզերական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոն Ռեյմոնդը ասել է, որ ռուսական արբանյակային կալանիչ հրթիռի փորձարկումը՝ ուղեծիր ուղղակի դուրս բերմամբ, մարտահրավեր է մերձերկրային տարածքում ԱՄՆ-ի շահերին:

Լրահոս
0