11:08 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
28310

Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են բանակցություններ վարել, չնայած որ այդ գործարքը հարուցել էր Վաշինգտոնի դժգոհությունը։ ԱՄՆ-ն պահանջում է հրաժարվել դրանից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները:

ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ու Թուրքիան շարունակում են համագործակցել ռազմատեխնիկական տարբեր ուղղություններով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ֆրոլկինը՝ սպառազինությունների IDEX-2021  ցուցահանդեսի ժամանակ։

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ և շարունակում ենք աշխատել երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ուղղություններով»,-ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք պայմանավորվածություններ ձեռք բերել Թուրքիայում C-400-ի արտադրության տեղայնացման վերաբերյալ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիային 2,5 մլրդ դոլարի C-400 չորս դիվիզիոնների մատակարարման առաջին պայմանագիրը Ռուսաստանը կատարել է 2019 թվականին: Պայմանագիրը ենթադրում է նաև ևս մեկ գնդային կոմպլեկտի ձեռքբերում։

Ինչպես հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը, Մոսկվան և Անկարան սկզբունքային համաձայնության են հասել C-400-ի երկրորդ փաթեթի մատակարարման շուրջ:

Ռուսական C-400-ը «գրավում է» չորրորդ երկիրը. իսկ հետո՞

Այդ գործարքն առաջացրել էր Վաշինգտոնի դժգոհությունը, որը պահանջում էր հրաժարվել դրանից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համալիրները՝ սպառնալով հետաձգել կամ ընդհանրապես չեղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների վաճառքը, ինչպես նաև CAATSA-ի համաձայն պատժամիջոցներ սահմանել: Անկարան հրաժարվեց զիջումների գնալ և շարունակեց C-400 լրացուցիչ խմբաքանակի շուրջ բանակցությունները։

Ըստ թեմայի

Թուրքիան մտադրություն չունի «Մեծ Թուրան» ստեղծել. Լավրով
Իրանի հետ հարաբերությունների ամենահետաքրքիր շրջափուլն ու Թուրքիայի խորամանկ քայլը
Պատերազմը և թուրք–ադրբեջանական տանդեմի աշխուժացումը. ինչու է Իրանն ուզում միանալ ԵԱՏՄ–ին
թեգերը:
սպառազինություն, ԱՄՆ, Զենք, Ռուսաստան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ