10:23 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
53 0 0

Նախնական տվյալներով՝ ՄԱԿ–ի ավտոշարասյան վրա հարձակումը եղել է Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքի մոտ՝ Ռուանդայի հետ սահմանին։

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի - Sputnik. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանասիոն սպանվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի պահակախմբի վրա հարձակման հետևանքով: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Իտալիայի ԱԳՆ-ին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատանասիոն վիրավորվել է գրոհայինների հարձակման հետևանքով:

Նախնական տվյալներով ՝ ավտոշարասյունը դարան է ընկել Հյուսիսային Կիվու նահանգի Գոմա քաղաքի մոտ ՝ Ռուանդայի հետ սահմանին։

Ինչպես գրում է տեղական Actualite պորտալը, 2019թ.հոկտեմբերի 31-ից ԿԴՀ-ում Իտալիայի դեսպանի պաշտոնը զբաղեցնող Լուկա Ատանասիոն կարող էր լինել զինյալների գլխավոր թիրախը:

թեգերը:
Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ), Սպանություն, Իտալիա, Դեսպան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ