10:36 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
57 0 0

Պարզվում է` ճիշտ ընտրված շոկոլադը ոչ միայն չի վնասում առողջությանը, այլ նույնիսկ օգուտ է տալիս: Շոկոլադե «մենյուի» նրբությունների մասին պատմել է բժիշկ-դիետոլոգը Կանադայից։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Շոկոլադ, իհարկե, կարելի է օգտագործել, բայց ճիշտ կլինի ընտրել այն շոկոլադը, որը պարունակում է ավելի քան 75% կակաո։ Sputnik ռադիոյի հետ զրույցում նման խորհուրդ է տվել բժիշկ-դիետոլոգ, Կանադայի դիետոլոգների ասոցիացիայի անդամ Նատալյա Նեֆեդովան:

Նա ասել է նաև, թե ինչ միջուկով շոկոլադն է ճիշտ ընտրել, որ ավելի օգտակար լինի։ Նեֆեդովայի խոսքով՝ շոկոլադի լավագույն հավելումը ընկույզն է։

«Ընկույզները իհարկե յուղոտ են, բայց դա լավ, օգտակար ճարպ է։ Դառը շոկոլադը պարունակում է թեոբրոմին, որը բավականին օգտակար է։ Այն նաև պարունակում է ցինկ, մագնեզիում: Իսկ ընկույզը պարունակում է օգտակար ճարպեր, անփոխարինելի օմեգա-3», - պարզաբանել է դիետոլոգը ։

Նա զգուշացրել է, որ այնպիսի «հնչեղ» միջուկները, ինչպիսին են վարդագույն կրեմը կամ կոճապղպեղը, զգուշություն են պահանջում։ Եվս մեկ խորհուրդ. շոկոլադի հետ չխմել տաք թեյ կամ սուրճ, դրանք պարունակում են նյութեր, որոնք խոչընդոտում են շոկոլադի մետաղների մուտքն օրգանիզմ։

Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

Ըստ թեմայի

Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մանդարին ենք ուտում
Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը
Ինչն է կորոնավիրուսի «օգնականը» մարդու օրգանիզմում
թեգերը:
կակաո, դիետա, շոկոլադ

Գլխավոր թեմաներ