12:10 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1028)
195 0 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի փորձագետը կանխատեսել է աշխարհում կորոնավիրուսի համաճարակի ավարտի ժամկետները։

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Կորոնավիրուսի համավարակը կավարտվի հաջորդ տարվա սկզբին։ Նման կանխատեսում է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:

«Ամենավատ սցենարը հետևում է։ Մենք վիրուսի մասին ավելի շատ բան գիտենք, քան 2020 թվականին, երբ այն նոր էր տարածվում», - ասել է Կլյուգեն։

Փորձագետի կարծիքով՝ վիրուսն այլևս չի վերանա մարդու պոպուլյացիայից, սակայն խիստ սահմանափակումների կարիք չի լինի։

Միաժամանակ նա ավելացրել է, որ դա միայն կանխատեսում է, քանի որ առայժմ ոչ ոք չի կարող հստակ ասել, թե ինչպես կզարգանա իրավիճակը։ Նա կոչ է արել շարունակել պատվաստումները:

Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը եղել է 2019-ի դեկտեմբերին։ Հիվանդությունը առաջացնում է նախկինում անհայտ SARS-CoV-2 շտամ։ Ապացուցված է, որ կորոնավիրուսը չղջիկներից է մարդուն անցել։

Մարտի կեսերին վարակի արագ տարածման պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը բռնկումը համավարակ է որակավորել։

Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի երրորդ ալիքը. Ռոմելա Աբովյան

2021-ի փետրվարի 24-ին աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 112 651 101 դեպք։ Վերջին մեկ օրում վարակվածների թիվն աճել է 138 517-ով։ Աշխարհում կորոնավիրուսային վարակից մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 2 496 716 մարդ։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1028)

Ըստ թեմայի

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի
Գիտնականներն ասել են, թե մարդկությունը քանի տարի է կորցրել կորոնավիրուսի պատճառով
Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսի դեմ երրորդ`«ԿովիՎակ»  պատվաստանյութը
թեգերը:
աշխարհ, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), կորոնավիրուս

Գլխավոր թեմաներ