08:05 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
14001

А վիտամինը առավելագույն թույլատրելի չափաբաժին ունի. բոլոր տարիքի և սեռի մարդկանց համար օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 1300 միկրոգրամը։

ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Բժիշկ և հեռուստահաղորդավար Ելենա Մալիշևան Instagram–ի իր էջում ներկայացրել է այն մթերքները, որոնք կօգնեն լրացնել A վիտամինի պակասը։

Բժիշկն այդ ցանկում ներառել է ձողաձկան լյարդը` 100 գրամում կա օրական նորմայի 20 չափաբաժին, չոր պղպեղն ու սառեցրած մաղադանոսը` 100 գրամում` օրական նորմայի 10 չափաբաժին, սովորական լյարդը` 100 գրամում` օրական նորմայի 6 չափաբաժին, գազարը` 100 գրամում` օրական նորմայի 3 չափաբաժին։

«Սկզբունքորեն առողջ մարդը կարող է այս մթերքներն ազատ օգտագործել։ Հղի կանանց առաջին երեք ամիսների ընթացքում խորհուրդ է տրվում չուտել ձողաձկան լյարդ և այն մթերքները, որոնք շատ հարուստ են A վիտամինով։ Հղիության շրջանում A վիտամինի օգտագործումը խիստ վերահսկվում է բժիշկի կողմից», – նշել է Մալիշևան։

Նա պարզաբանել է, որ A վիտամինն առավելագույն թույլատրելի չափաբաժին ունի. բոլոր տարիքի և սեռի մարդկանց համար օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 1300 միկրոգրամը։ Օրական նորման` տղամարդկանց համար 900 միկրոգրամ է, կանանց համար` 700, երեխաների և դեռահասների` 300-600 միկրոգրամ։

Ինչպես «վերագործարկել» օրգանիզմը երկու շաբաթվա ընթացքում. դիետոլոգի խորհուրդները

«A վիտամինի չարաշահումը կարող է վտանգավոր լինել կյանքի համար։ Սովորաբար այն չարաշահում են, երբ օգտագործում են տարատեսակ դեղահաբերի և բիոակտիվ հավելումների մեջ։ A վիտամինի չարաշահումը կարող է հանգեցնել քաղցկեղի, հատկապես թոքերի քաղցկեղի, իսկ ծխողների մոտ այդ վտանգն ավելի մեծ է։ Եթե դուք ծխում եք, հենց այնպես A վիտամին օգտագործել չի կարելի», – ընդգծել է բժիշկը։

Մալիշևան հավելել է, որ A վիտամինը պատասխանատու է մաշկի թարմացման և տեսողության համար։

Ըստ թեմայի

Ինչպե՞ս է եղանակային փոփոխությունն ազդում մարդու օրգանիզմի վրա. պարզաբանում է Մանուկյանը
Ինչն է կորոնավիրուսի «օգնականը» մարդու օրգանիզմում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հունական ընկույզ ենք ուտում. գիտնականների պատասխանը
թեգերը:
Ելենա Մալիշևա, բժիշկ, վիտամին

Գլխավոր թեմաներ