13:36 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
33001

ԱՄՆ պետական դեպարտամենտը հայտարարություն է տարածել` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներին։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. ԱՄՆ պետդեպարտամենտը Հայաստանում բոլոր կողմերին կոչ է արել խուսափել լարվածության սրումից, իսկ զինվորականներին՝ չմիջամտել քաղաքականությանը։

«Մենք գիտենք Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում՝ խուսափել ցանկացած էսկալացիայից և բռնությունից։ Մենք հիշեցնում ենք բոլոր կողմերին ժողովրդավարական հիմնարար սկզբունքի մասին՝ պետությունների զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը։ ԱՄՆ-ն վճռականորեն սատարում է ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները Հայաստանում, մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը»,- ճեպազրույցի ընթացքում հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը կոչ է արել տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ հարգելով օրենքի գերակայության սկզբունքը։

Նա նաև ընդգծել է, որ պետդեպարտամենտն այն կարծիքին չէ, թե Հայաստանում տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։

«Նման եզրահանգում այս պահին չկա։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին», - ասել է Փրայսը։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Նույն օրը Երևանում զուգահեռ հանրահավաքներ ու բողոքի երթեր անցկացվեցին։ Նիկոլ Փաշինյանն ու իր կողմնակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում, իսկ ընդդիմադիրները` Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Ազատության հրապարակում պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրանք հայտարարել են, որ Բաղրամյան պողոտայում` ԱԺ-ի դիմաց, անժամկետ նստացույց են իրականացնելու։

թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)

Ըստ թեմայի

Քաջարանի երկրապահները Սասուն Միքայելյանի դիրքորոշմանը հակառակ հայտարարություն են տարածել
Այն, ինչ տեսնում ենք Հայաստանում, մեզ չափազանց անհանգստացնում է. ՄԱԿ ներկայացուցիչ
Ամենանախկինը հենց Նիկոլ Փաշինյանն է. Արթուր Վանեցյանը՝ «նախկիններով» մանիպուլացնելու մասին
թեգերը:
Հեղաշրջում, քաղաքականություն, Զինված ուժեր, Բանակ, Հայաստան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ