14:40 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
71 0 0

Այս պահին կառավարությունը պատրաստում է արտաքին քաղաքականության և պաշտպանության նորացված ռազմավարություն, որը պաշտպանական ծախսերի օպտիմալացում է նախատեսում։

ԵՐԵՎԱՆ, 6 մարտի — Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կզրկվի ավիապարկից ու հեռահար թռիչքների համար կօգտվի վարչապետի ինքնաթիռից։ Տեղեկությունն այսօր հայտնում է Mail Online պարբերականը:

«Թագուհու ինքնաթիռների պաշտոնական պարկը կվաճառվի պաշտպանական ծախսերի կրճատման պատճառով։ Թագուհին կօգտագործի Բորիս Ջոնսոնի ինքնաթիռը, որը ներկված է ազգային դրոշի գույներով։ Ինքնաթիռները, որոնցից թագավորական ընտանիքն օգտվել է 1980-ականներից, հաջորդ տարվանից դուրս կբերվեն ՌՕՈւ-ի կազմից։ Թագուհին կառավարման ընթացքում առաջին անգամ առանց անձնական ինքնաթիռի կմնա» - նշում է պարբերականը:

Թագավորական ընտանիքին սպասարկում են BAE-146 տարածաշրջանային չորս ինքնաթիռներ, որոնք վերագրվում են Ռազմաօդային ուժերի 32-րդ էսկադրիլիային։ Ստորաբաժանման կազմում է նաև AW-109 ուղղաթիռը, որը թագուհին կշարունակի օգտագործել երկրում ուղևորությունների համար: Ավիատեխնիկան հիմնված է Լոնդոնի արևմուտքում Northolt ռազմաօդային ուժերի բազայում։

Ներկայում կառավարությունը մշակում է արտաքին քաղաքականության և պաշտպանության նորացված ռազմավարություն, որը նախատեսում է պաշտպանական ծախսերի օպտիմալացում ու, մասնավորապես, ցամաքային զորքերի թվաքանակի կրճատում 10 հազարով։ Նաև շահագործումից դուրս են բերում մի շարք նավեր ու ինքնաթիռներ: Սպասվում է, որ ռազմավարությունը կներկայացվի մարտի 16-ին։ Այն վերաբերում է նաև թագավորական ավիապարկի կրճատմանը:

Ինքնաթիռը, որը Եղիսաբեթ 2–րդը պետք է կիսի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ, անցյալ տարի վարչապետ որոշմամբ ազգային դրոշի գույներով է ներկվել: Վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ նպատակի համար ծախսվել է 900 հազար ֆունտ ստեռլինգ։

Եղիսաբեթ 2-րդ թագուհու համար կորոնավիրուսը սպանող հատուկ ձեռնոցներ են մշակել

Ըստ թեմայի

Մեգան Մարքլը մեղադրել է թագուհի Եղիսաբեթին
Եղիսաբեթ 2–րդը հիասթափված է արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի որոշումից
Եղիսաբեթ II-ին թագուհի դարձրին սերն ու ծխախոտը. արդեն 68 տարվա գահակալություն
թեգերը:
Բորիս Ջոնսոն, Վարչապետ, ինքնաթիռ, Եղիսաբեթ 2-րդ

Գլխավոր թեմաներ