00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ն որոշել է անտեսանելի վրեժ լուծել Ռուսաստանից

© Sputnik / Наталья Селиверстова / Անցնել մեդիապահոցИнформационные технологии
Информационные технологии - Sputnik Արմենիա, 1920, 09.03.2021
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ի համակարգչային անվտանգության հարցում այնպիսի հսկայական սև անցք է բացվել, որ համակարգը շոկի մեջ է ընկել։ Մոսկվային ուղղված մեղադրանքները չուշացան, և արդեն հակառուսաստանյան միջոցառումներ են նախապատրաստվում։

Իրինա Ալկսնիս, ՌԻԱ Նովոստի

«The New York Times» թերթն աշխարհին տեղեկացրել է, որ առաջիկա երեք շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները սուպերգաղտնի հատուկ գործողություն կիրականացնի, որի ընթացքում գաղտնի հակահարվածներ կհասցնի ռուսական իշխանությունների հետ կապված կիբեռհամակարգերին։ Անանուն աղբյուրները պարբերականին պատմել են, որ նախատեսվող միջոցառումների հետևանքներն ակնհայտ կլինեն Վլադիմիր Պուտինի, ինչպես նաև ռուսական հատուկ ծառայությունների և բանակի համար, բայց աննկատ՝ մյուսների համար։
Սա համընկնում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգութան հարցերի խորհրդական Ջեյք Սալիվանի հայտարարության հետ, որը մոտ երկու շաբաթ առաջ խոսել էր Վաշինգտոնի՝ տեսանելի և ոչ տեսանելի գործիքներ օգտագործելու պատրաստակամության մասին։

 ЕС  Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 03.03.2021
Եվրոպան գտել է իր խնդիրների մեղավորին

Խոսքը վերաբերում է համակարգչային անվտանգության «SolarWinds» ընկերության վրա կատարված կիբեռհարձակմանը, որի մասին հայտնի դարձավ անցյալ տարվա դեկտեմբերին։ Ընկերության հաճախորդների թվում են ԱՄՆ-ի առանցքային կառավարական կառույցները, իսկ հարձակումից տուժածների թվում նշվում են պաշտպանության, ֆինանսների, ներքին անվտանգության և առևտրի նախարարությունները, ինչպես նաև Պետական դեպարտամենտը։

ԱՆ-124 «Ռուսլան»․ ինչու պետք է Ռուսաստանը վերսկսի ավիահսկայի արտադրությունը

Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններն ու իշխանությունները, ինչպես նաև պրոֆիլային մի շարք կորպորացիաներ կատարվածի համար ուղղակիորեն մեղադրում են Մոսկվային։ Նրանք պնդում են, որ հարձակումն իրականացրել են ռուսական հետախուզական կառույցների հետ անմիջական կապ ունեցող հաքերները, իսկ նրանց գործողությունների նպատակը եղել է լրտեսությունը։ Փետրվարին Սենատի հետախուզության կոմիտեում անցկացված լսումների ժամանակ «Microsoft»-ի ղեկավար Բրեդ Սմիթն ասաց, որ դա հավանաբար ամենախոշոր և հնարամիտ հարձակումն էր, որ երբևէ տեսել է աշխարհը։

Ոլորտի մյուս ներկայացուցիչներն այդքան կտրուկ չեն Ռուսաստանին ուղղված մեղադրանքների հարցում։ Նույն լսումների ընթացքում կիբեռանվտանգության գծով մասնագիտացած երկու առանցքաին ընկերությունների՝ «CrowdStrike»-ի և «FireEye»-ի ներկայացուցիչները խոստովանեցին, որ Մոսկվայի մասնակցության մասին տվյալներ իրենք չունեն։ Նրանց խոսքով՝ առավելագույնը, ինչ կարելի է ասել, այն է, որ հարձակումը նման էր ռուսների պահվածքին, իսկ հարձակման ընթացքում օգտագործված գործիքները նման էին նրանց, որոնք օգտագործում են Իրանը, ԿԺԴՀ-ն կամ Իրանը։

Самоходная пусковая установка 9П78-1 Искандер-М во время демонстрации ходовых и огневых возможностей на полигоне Алабино (27 июня 2019). Московская область - Sputnik Արմենիա, 1920, 24.02.2021
Թյուրիմացության մեջ են գցել, կամ հայկական «կիքս» ռուսական բարձր ճշգրտության հրթիռների հետ

Տեղի ունեցածը Ռուսաստանում դիտարկվում է Արևուտքի հետ հարաբերությունների սովորական միտումների շրջանակում․ Արևմուտքը բարձրագոչ և առանց ապացույցների մեղադրում է ՌԴ-ին ամենազարմանալի հանցագործությունների մեջ՝ այդպիսով առիթ գտնելով նոր պատժամիջոցների և իրավիճակի հետագա սրման համար։

Սակայն եթե իրավիճակը դիտարկենք ԱՄՆ-ի տեսանկյունից, ամեն ինչ նկատելիորեն ավելի բարդ է։
Տվյալ կիբեռհարձակումն իրականում առանձնահատուկ մի բան է։ Ու թեև ամերիկացի պաշտոնյաները պնդում են, որ երկրի անվտանգությանը լուրջ վնաս չի հասցվել, այդուհանդերձ ԱՄՆ-ի իշխանությունների չափազանց սուր ռեակցիան ստիպում է կասկածել նրանց անկեղծությանը։

Թուրքիան և Ադրբեջանը Ռուսաստանին երկարաժամկետ անհանգստության առիթ են տալիս․ Զատուլին

Հարկ է նշել, որ հաքերների գործողությունների պատճառով Սպիտակ տանը շտապ խորհրդակցություն էր հրավիրվել, իսկ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խոհրդական Ռոբերտ Օ’Բրայենը ստիպված էր եղել ընդհատել իր եվրոպական այցն ու անհապաղ վերադառնալ Վաշինգտոն։

Սենատում կայծակնային արագությամբ (ընդամենը երկու ամսում) կազմակերպված լսումները նույնպես հաստատում են, որ աննախադեմ մի բան էր տեղի ունեցել։ Հատկապես արժե նշել, թե ինչպես էին այդ միջոցառումը լուսաբանում ամերիկյան ԶԼՄ-ները։ Լրագրողները գրում էին, որ Սենատը շշպռեց «Microsoft-ին» և «SolarWinds-ին», իսկ «Reuters»-ը, միայն մեկ անգամ հպանցիկ հիշատակելով Ռուսաստանին, լիովին կենտրոնացել էր այն բանի վրա, թե ինչպես էին կորպորացիաներն ինքնապաշտպանվում և մեղքը գցում միմյանց վրա։
ԱՄՆ-ում համակարգչային անվտանգության հարցում իսկապես այնպիսի հսկայական սև անցք է բացվել, որ համակարգը շոկի մեջ է ընկել։

Эсминец США  - Sputnik Արմենիա, 1920, 27.01.2021
Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Եվ իհարկե ԱՄՆ-ի համար անհնար է, խելքից դուրս բան է խոստովանելը, որ դա արել են մի խումբ սովորական չարագործներ։ Եթե անգամ որևէ մեկի ուժը պատում է այդքան ցավոտ հարված հասցնել գլոբալ գերտերությանը, դա անպայման պետք է մեկ այլ երկիր լինի, որը համապատասխան իրավասություններ և հսկայական ռեսուրսներ ունի, այդ թվում՝ մարդկային։ Պատահական չէ, որ նույն Բրեդ Սմիթը պնդում է, որ հարձակման վրա աշխատել են հազարից ոչ պակաս շատ վարպետ, բարեխիղճ ինժեներներ․ չէ՞ որ պետք է ինչ-որ կերպ արդարացնել սեփական ձախողումը։

Ռուսաստանը նման մեղադրանքների համար ամենահարմար օբյեկտն է բոլոր առումներով, ՌԴ-ի հասցեին ուղղվող մեղադրանքների տեխնոլոգիան ավտոմատիզմի աստիճան է մշակված։ Իսկ Միացյալ Նահանգների ընտրած «գաղտնի» պատասխանի ձևաչափը հսկայական հնարավորություններ է ընձեռում, որպեսզի հայտարարեն, թե Մոսկվայի վրա սպասվող հարվածներից հետո բաղձալի արդյունքների են հասել։

Ճիշտ է, ամերիկացինեը սկսել են այնքան հաճախ դիմել անտեսանելի, բայց գերարդյունավետ գործողությունների բարձրագոչ խոստումներին, որ հարց է ծագում, թե որքանով է հենց դրանց վրա կառուցված նրանց ազգային կիբեռանվտանգության համակարգը, որում հաքերները հաջողացրել են այդքան տպավորիչ ճեղք բացել։

ԱՄՆ-ն որոշել է պատժել սաուդցիներին. Ռուսաստանն ու Իրանը կշահե՞ն դրանից

Լրահոս
0