00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կորոնավիրուսի և Ռուսաստանի դեմ պայքարում ԵՄ-ն ստանձնել է փղի վրա հաչող շան դերը

CC BY 2.0 / Marco Verch Professional Photographer / Hand injecitng vaccine into the earthВакцинация населения
Вакцинация населения - Sputnik Արմենիա, 1920, 11.03.2021
Բաժանորդագրվել
Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ЕМА) նախագահ Քրիստա Վիրտումեր-Հոհեն Վիեննայի կողմից «Սպուտնիկ V» պատվաստանյութն արտակարգ կերպով հավանության արժանացնելու հնարավորությունը համեմատել է «ռուսական ռուլետկայի» հետ։

Իրինա Ալկսնիս

Թեման պատահական չի առաջացել․ Ավստրիան անթաքույց հետաքրքրություն է դրսևորում ռուսական դեղամիջոցի նկատմամբ։ Անցած շաբաթ կայացել են Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի պատվիրակության և կանցլեր Սեբաստիան Կուրցի բանակցությունները։ Ու թեև երկրի ղեկավարությունը հայտարարել է, որ սպասելու է ЕМА կողմից դեղամիջոցը եվրոպական շուկա բաց թողնելու թույլտվությանը, ԵՄ ևս մեկ ազդեցիկ ու հարուստ երկրներից մեկի՝ Մոսկվայի հետ պատվաստանյութի հարցում համագործակցելու պատրաստակամության փաստը դիտորդները հատկանշական են համարում։

Шприц и ампула на фоне логотипа AstraZeneca. - Sputnik Արմենիա, 1920, 07.03.2021
Ավստրիան կդադարեցնի կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի խմբաքանակի օգտագործումը

ЕМА-ի ղեկավար, առողջության հարցերով ավստրիական գործակալության ներկայացուցիչ Վիրտումեր-Հոհեի հայտարարությանը սրընթաց հետևեց «Սպուտնիկ V»-ի ստեղծողների արձագանքը, որոնք պահանջեցին, որ եվրոպացի պաշտոնյան հրապարակավ ներողություն խնդրի։

Եվրոպան գտել է իր խնդիրների մեղավորին

ЕМА-ի ղեկավարն իսկապես դուրս է եկել ոչ միայն սեփական ֆորմալ իրավասությունների սահմաններից, այլև քաղաքավարության։ Նախ՝ նա կոպտորեն խախտել է պրոֆեսիոնալ էթիկան` կասկածի տակ դնելով արդեն իսկ «Սպուտնիկ V»-ի կիրառումը հավանության արժանացրած 46 երկրների ազգային կարգավորիչների որակավորումը։ Բացի այդ, ЕМА-ն մինչ օրս թույլ չի տվել նման կերպ արտահայտվել ոչ մի այլ դեղամիջոցի մասին, ինչը հասկանալի է, քանի որ նման դիրքորոշումը ակնհայտ ոչ պրոֆեսիոնալ է։ Իսկ այն, որ գործակալությունը չի վարանել ռուսական մշակման վերաբերյալ նման արտահայտություններ անել, մատնում է նրա անկեղծ քաղաքական կանխակալությունը, և միևնույն ժամանակ պարզունակ ռասիզմը, որն ընդունված կանոնները ռուս կիսամարդկանց նկատմամբ պահպանելու անհրաժեշտություն չի տեսնում։

Թեպետ Վիրտումեր-Հոհեի վարքը լիովին բացատրելի է` հաշվի առնելով Բրյուսելում պատվաստման հետ կապված ահռելի խնդիրները։ Մանրակրկիտ մտածված ու պահի գաղափարախոսությանը լիովին համապատասխանող եվրոպական բոլոր ծրագրերը ձախողվեցին։ Ռուսական և այլ «սխալ» դեղամիջոցների խոտանման հետ կապված ենթադրվող խիստ կենտրոնացված ընթացակարգերի փոխարեն ЕМА-ն ստիպված սկսեց «Սպուտնիկ V»-ի փորձաքննության գործընթացը սերտիֆիկացման համար։ Ընդ որում` պատվաստանյութը բավական ազդեցիկ աջակցության խումբ ունի Գերմանիայի գլխավորությամբ։

Клинические испытания вакцины Спутник Лайт - Sputnik Արմենիա, 1920, 06.03.2021
ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանը գնահատել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը

Միությունում պատվաստման հետ կապված իրավիճակն այնքան բարդ է, որ Եվրոպական հանձնաժողովը ճանաչել է արտադրողներից (որոնց հետ Բրյուսելը պայմանագիր չունի) անձամբ դեղամիջոցը ձեռք բերելու ԵՄ անդամ երկրների իրավունքը։

Իսկ ԶԼՄ-ներն արդեն բացահայտ գրում են ոչ միայն «Եվրոպայի սրտում Պուտինի քարոզչական հաջողության», այլև եվրոպական ռազմավարության ձախողումների մասին։ Գերմանական «Die Welt»-ը գրել է, թե ինչու է Սան-Մարինո փոքր պետությունն առաջիններից մեկը գրանցել «Սպուտնիկ V»-ն։ Համավարակից խիստ տուժած երկրների իշխանությունները պատմել են, որ Բրյուսելի «բոլոր շեմերը մաշեցրել են»՝ փորձելով ԵՄ կենտրոնացված ալիքներով պատվաստանյութ ստանալ։ Ամեն ինչ ապարդյուն է եղել․ «Այդ պատճառով մենք դիմել ենք ՌԴ-ին և այդպիսով հասանելիություն ստացել «Սպուտնիկ V»-ի մատակարարման համար»։

Արևմուտքը պատրաստ է կռիվ տալ պատվաստանյութի համար

ԵՄ-ի ձեռքից նախաձեռնությունը խլելու ազգային իշխանությունների ևս մեկ փորձ դարձան Իտալիայի ակտիվ գործողությունները, այս երկիրը ևս ակնհայտորեն գիտակցել է, որ խեղդվողի փրկությունը հենց խեղդվողի ձեռքերում է։

ԵՄ-ում մի քանի շաբաթ առաջ մեխանիզմ էր ներդրվել, որը թույլ էր տալիս արգելափակել պատվաստանյութի արտահանումը, և իտալացիներն առաջինն էին, որ օգտվեցին տվյալ ընթացակարգից։ «AstraZeneca» ընկերությունը ծրագրում էր Ավստրալիա 250 հազար չափաբաժին իր դեղամիջոցից ուղարկել, որն արտադրվել է իտալական Անանյի քաղաքում գտնվող ձեռնարկությունում։

Вакцинация от COVID-19  - Sputnik Արմենիա, 1920, 02.03.2021
Հայաստանը նախ «Սպուտնիկ V» կգնի. քանի՞ մարդու կբավականացնի կորոնավիրուսի պատվաստանյութը

Միևնույն ժամանակ Ավստրալիայում COVID-19-ի հետ կապված իրավիճակն ավելի բարենպաստն է, քան Եվրոպայում` և՛ հիվանդացության մակարդակն է համեմատաբար ցածր, և՛ երկիրն արդեն պատվաստանյութի 300 հազար չափաբաժին ունի, ինչը թույլ կտա նրան դիմանալ, մինչև այս ամիս բացվի «AstraZeneca»-ի տեխնոլոգիայով սեփական արտադրությունը։

Այնպես որ Իտալիայի իշխանությունները պարզապես մերժել են տվյալ խմբաքանակի արտահանման հայցը։ Իսկ երկրի վարչապետ Մարիո Դրագին ԵՄ-ին հորդորել է ավելի խիստ գործել այն ընկերությունների նկատմամբ, որոնք չեն կատարում պատվաստանյութի մատակարարումների վերաբերյալ իրենց պայմանագրային պարտավորությունները («AstraZeneca»-ն այս հակավարկանիշի առաջատարն է)։

Իտալական ակտիվությունն այսքանով չի ավարտվել․ երկու օր առաջ համաձայնագիր է ստորագրվել Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի և «Adienne Pharma&Biotech» ընկերության միջև՝ Իտալիայում «Սպուտնիկ V» արտադրելու վերաբերյալ, ինչը Եվրոպայում նման կարգի առաջին փաստաթուղթն է։

Սակայն Բրյուսելի համար կարծես թե քիչ է ԵՄ անդամների աճող «ինքնագործունեությունը»․ այլ «ճակատներում», մասնավորապես տնտեսական ոլորտում ևս գործերը հուսադրող չեն։ Բիզնեսը բավական հոռետեսորեն է նայում ներկայիս իրավիճակին և հետագա հեռանկարներին։ Եվրոպական տնտեսության վերականգնումը ձգձգվում է, պահպանվող սահմանափակումները արգելակում են ձեռնարկությունների աշխատանքը, կապիտալն արտահոսում է, ձախողման վտանգի տակ է զբոսաշրջային ևս մեկ սեզոն։ «Bloomberg»-ի գնահատականներով` ԵՄ-ն կարող է 50-100 մլրդ եվրո կորցնել պատվաստանյութի դանդաղ տեմպերի պատճառով։

Клинические испытания вакцины Спутник Лайт - Sputnik Արմենիա, 1920, 05.03.2021
«Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի ուսումնասիրության երկրորդ փուլն ավարտվել է

Զարմանալի չէ, որ նման պայմաններում սեփական շարքերում կարգապահությունն ուժեղացնելու ժամանակ չկա։ Եվ ԵՄ–ն ստիպված է մատների արանքով նայել, թե ինչպես են իր անդամներն ավելի ակտիվ պայքարի մեջ մտնում` գործողությունները համապատասխանեցնելով իրականությանը, ոչ թե գաղափարապես չափված ու բացառապես թղթի վրա անթերի շարադրված ռազմավարությանը։

Իսկ ի՞նչ պետք է անեն եվրոպացի պաշտոնյաները, որոնց համար ստիպողաբար ու ոտքի վրա փոխում են գործողությունների ծրագիրն ու կարգավորումները։ Նրանք միայն մի տարբերակ ունեն` «Սպունտիկ V»-ի և «ռուսական ռուլետկայի» մասին հայտարարությունների պես խայթոցներ անել։

ԱՄՆ-ն որոշել է անտեսանելի վրեժ լուծել Ռուսաստանից

Լրահոս
0