06:30 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.29
  • GBP711.93
  • EUR610.71
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
735 0 0

57-ամյա ֆրանսուհին բեմ է բարձրացել ավանակի կոստյումով, հետո հանել է այն ու ամբողջովին մերկ կանգնել դահլիճում։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Դերասանուհի Կորին Մասիերոն «Սեզար» մրցանակաբաշխության ժամանակ մերկացել է բեմում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

57-ամյա Մասիերոն «Լավագույն կոստյումներ» անվանակարգում մրցանակը հանձնելու համար բեմ է բարձրացել ավանակի կոստյումով, դեմքին` կարմիր ներկ։ Նա հանդես է եկել ի պաշտպանություն այն արտիստների, որոնք անժամկետ ակցիա են անցկացնում Փարիզում և պահանջում, որ բացվեն մշակութային հաստատությունները։

Դերասանուհին բառացիորեն ցնցել է դահլիճում գտնվողներին, երբ իր ելույթից հետո մերկացել է բեմում։

«Հիմա մենք այսպիսին ենք՝ բացարձակ մերկ», - ասել է նա՝ նկատի ունենալով մշակույթի վիճակը։

Մասիերոյի կրծքին գրված է եղել. «No culture, no future» («Չկա մշակույթ, չկա ապագա»)։ Մեջքին էլ վարչապետ Ժան Կաստեկսին ուղղված ուղերձ է եղել․ «Վերադարձրու արվեստը, Ժա՛ն»։

Հիշեցնենք` Ֆրանսիայի մի քանի թատրոնի դերասանները, որոնք աշխատում են ժամանակավոր պայմանագրերով, տևական ժամանակ բողոքի ցույցեր են անում, քանի որ արդեն չորս ամիս է` չեն կարողանում աշխատել կորոնավիրուսի դեմ պայքարի սահմանափակումների պատճառով։

Բրիթնի Սփիրսն իր սիրեցյալի հետ նկարահանվել է լոգախցիկում․ տեսանյութ

Նշենք, որ Ֆրանսիական կինոակադեմիան «Սեզար» մրցանակաբաշխությունն անցկացնում է ամեն տարի։ Այս տարվա հաղթողը Ալբեր Դյուպոնտելի «Երջանիկ մնալ» ֆիլմն է։

Սերգեյ Բեզրուկովը հենց բեմում սրտի կաթված է ստացել

թեգերը:
մրցանակաբաշխություն, տեսանյութ, դերասանուհի

Գլխավոր թեմաներ