13:03 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
98 0 0

Թատերական ռեժիսորը խորը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում, վնասվել է նաև քներակը։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Հայտնի թատերական ռեժիսոր Ալեն Ֆրանսոնը հարձակման է ենթարկվել ֆրանսիական Մոնպելիեի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Ռիա նովոստին՝ վկայակոչելով Actu պորտալը և հավելելով, որ փորձել են կտրել Ֆրանսոնի կոկորդը:

Նշվում է, որ 75-ամյա ռեժիսորը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նա խորը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում, ինչպես նաև վնասվել է քներակը։

Թաղամասը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակված է ոստիկանության ծառայողների կողմից: Արդեն հայտնաբերել է արյունոտ դանակը, որով էլ փորձել են սպանել Ֆրանսոնին։ Ավելին, նեղ փողոցի տների պատերին տեսանելի են արյան հետքեր։

Թուրքական «Halk TV»-ի թղթակից, քրդական ծագումով լրագրող Գյուլթեքինը հարձակման է ենթարկվել

Հարձակվողի ինքնությունը և նրա արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։

Ալեն Ֆրանսոնը մի շարք է թատրոնների ղեկավար է եղել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում ՝ Փարիզում։ 1995-ին և 2010-ին նրան շնորհվել է «Մոլիեր» ազգային մրցանակը ՝ որպես լավագույն թատերական ռեժիսոր։

Շվեդիայում տղամարդը դանակով հարձակվել է անցորդների վրա. 8 մարդ է տուժել

Ըստ թեմայի

Բացահայտվել է Սիսիանում կատարված ավազակային հարձակման դեպքը
Ստամբուլում հարձակվել են Ռուսաստանի քաղաքացիների վրա․ մանրամասներ
Կազմակերպված զինված հարձակում, պատանդառություն... Կողոպուտ՝ «ալեքսանդրապոլյան» ձևով
թեգերը:
Սպանություն, ավազակային հարձակում, ռեժիսոր, Ֆրանսիա

Գլխավոր թեմաներ