16:55 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
94 0 0

Սոցիալական ցանցերի շատ օգտատերեր պահանջել են պատժել կանանց ազգային ավանդույթներին չհամապատասխանող պահվածքի համար։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. Ուզբեկ 3 կին 15 օր վարչական կալանք են ստացել այն բանի համար, որ ներքնազգեստով սումալյակ (Նովրուզի ազգային գլխավոր ուտեստ) են եփել։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ չգնահատված խոհարարական միջոցառման ևս երեք մասնակիցների տուգանել են 120 դոլարով:

«Դատարանը երեք կանանց մեղավոր է ճանաչել վարչական պատասխանատվության մասին օրենսգրքի «մանր խուլիգանություն» հոդվածով ու նրանց 15 օր վարչական կալանք է նշանակել», - ասել է Ուրգենչի քաղաքային դատարանի ներկայացուցիչը: Նրանցից բռնագանձելու են նաև կալանքի տակ պահելու հետ կապված ծախսերը՝ շուրջ 50 դոլար։

Նրա խոսքով՝ մյուս երեք մասնակիցները միայն տուգանք են ստացել, քանի որ երեխաներ ունեն։

Այս շաբաթ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որտեղ ներքնազգեստով վեց կանայք մարտի 21-ին՝ Նովրուզի գարնանային գիշերահավասարի տոնի նախօրեին մասնակցել են սումալյակի պատրաստմանը: Տեսանյութը հասարակական լայն արձագանք է առաջացրել Ուզբեկստանում։ Բազմաթիվ օգտատերեր պահանջել են պատժել կանանց ազգային ավանդույթներին չհամապատասխանող պահվածքի համար։ Միևնույն ժամանակ, օգտատերերի զգալի մասը հումորով է վերաբերվել դրան և կանանց պահվածքում ոչ մի դատապարտելի բան չի տեսել։

Սումալյակը, ավանդույթի համաձայն, Նովրուզի գլխավոր ուտեստն է: Այն եփում են նախատոնական գիշերը ցորենի սերմերից, շաքարավազի, ալյուրի ու բուսական յուղի ավելացմամբ:

թեգերը:
կալանք, Ներքնազգեստ, Կին, Նովրուզ, Ուզբեկստան

Գլխավոր թեմաներ