17:03 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
41711

Բոլոր առումներով շատ ծանր տարվանից հետո ուղևորությունն արտերկիր կարևոր է Հայաստանի շատ բնակիչների համար։ Բայց համավարակի հետ կապված չթուլացող իրավիճակը լրջորեն խանգարում է զբոսաշրջությանը։ Մենք փորձել ենք պարզել, թե որ երկրների մուտքն է բաց հայաստանցիների համար։

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Զբոսաշրջության սեզոնը կամաց-կամաց «թեժանում» է։ Եվ չնայած Հայաստանն Արցախյան վերջին պատերազմից և կորոնավիրուսի համավարակից հետո ոչ մի կերպ դուրս չի գալիս ճգնաժամից, արձակուրդն արտերկրում անցկացնելու ցանկություն ունեցողները, կարծում ենք` քիչ չեն լինի։

Ոմանց համար ճամփորդելը 2020թ․-ի ծանր հիշողություններից ցրվելու միջոց է, մյուսներն էլ ուղղակի չեն դավաճանում ճամփորդելու իրենց սովորությանը։

Եվ այսպես` ո՞ր զբոսաշրջային ուղղություններն են այս պահին հասանելի ՀՀ բնակիչների համար։

Ինչպես մեզ հայտնեցին Երևանի առաջատար տուրիստական գործակալություններից մեկում, ՀՀ քաղաքացիները հանգստանալու համար կարող են մուտք գործել ընդամենը 4 երկիր` Եգիպտոս (առայժմ միայն Շարմ-Էլ-Շեյխ, բայց հունիսի 1-ից կբացվի նաև Հուրգադան), ԱՄԷ(Դուբայ և Շարժա), Շրի-Լանկա և Մալդիվներ։

Այս երկրներ այցելելու համար ընդամենը պահանջվում է COVID-19-ի թեստի բացասական պատասխան ունենալ։  

Մեկ այլ գործակալությունում պարզաբանեցին, որ հենց Եվրամիությունը բացվի, չվերթներ կլինեն նաև դեպի Հունաստան և Խորվաթիա։

«Հունաստանն առայժմ փակ է, բայց լավ նորությունների ենք սպասում։ Մեր տվյալներով՝ Հունաստանը կարող է բացվել մայիսի սկզբին»,-ասաց գործակալության աշխատակցուհին։

Նա ավելացրեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել նաև ԱՄՆ, բնականաբար՝ գործող վիզայի առկայության դեպքում։ Իսկ ԱՄՆ-ի նոր վիզա ստանալ առայժմ հնարավոր չէ։ ՀՀ քաղաքացիների  համար հասանելի է նաև Ռուսաստանը։ Համենայն դեպս` մինչև ապրիլի 1-ը, բայց ժամկետներն ամենայն հավանականությամբ կերկարացնեն։ Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքացիները ՌԴ տարածք մուտք գործելու հնարավորություն են ստացել փետրվարի 1-ից։ Հայերը կարող են անարգել հատել Ռուսաստանի սահմանը օդային ճանապարհով՝  «Ճամփորդում եմ առանց Covid-ի» հավելվածում կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ներկայացնելուց հետո։

Մեկի փոխարեն երկու անձնագիր՝ հանուն զբոսաշրջության ու ընդդեմ կորոնավիրուսի

Սակայն, ինչպես գիտենք,  հայերը մեծամասամբ Ռուսաստան մեկնում են ոչ թե հանգստանալու, այլ աշխատելու համար։ Այնուամենայնիվ, ստեղծված իրավիճակում Ռուսաստանը ևս կարելի է դիտարկել որպես զբոսաշրջային ուղղություն։

Սև ծովի վրացական հատվածը նախընտրող մեր քաղաքացիներին ասենք, որ մարտի 1-ից նրանք կարող են օդային ճանապարհով Վրաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական ՊՇՌ թեստի առկայության դեպքում: Ցամաքային ճանապարհի համար սահամանփակումները շարունակում են գործել։ Այդկերպ Վրաստան կարող են մեկնել միայն պատվաստում անցած քաղաքացիները, կամ նրանք, ում կինը կամ ամուսինը Վրաստանի քաղաքացի է։

Իսկ Եվրոպա՞ն

Պետք է նշել, որ այս պահին Եվրոպայում լիակատար անորոշություն է ներքին զբոսաշրջության հարցում։ Արձակուրդների սեզոնին ընդառաջ երկրների միջև լուրջ բանավեճ է սկսվել զբոսաշրջային քաղաքականության վերաբերյալ։

Իսկ մի շարք եվրոպական ուղղություններ՝ Ֆրանսիան, Իտալիան, Պորտուգալիան, Խորվաթիան, Հունաստանը, Մոնտենեգրոն, Իսպանիան և այլն վերջին տարիներին պահանջված ուղղություններ են դարձել հայ զբոսաշրջիկների համար։

Ըստ Bloomberg-ի տեղեկությունների՝ Եվրոպական Միության մի շարք պետություններ, որոնք ավելի շատ են կախված զբոսաշրջային հոսքից, դիվանագիտական ալիքներով սկսել են ակտիվորեն առաջ մղել իրենց շահերը` պահանջելով հնարավորինս արագ մեղմացնել գործող կանոնները` բացել սահմանները պատվաստվածների համար, ինչպես նաև հակամարմիններ ունեցող արդեն առողջացած և բացասական թեստ ունեցող զբոսաշրջիկների համար։

Բացի դա, այդ երկրներից մի քանիսը հայտարարում են, որ եթե Բրյուսելն ընդառաջ չգնա, իրենք կբացեն սահմանները միակողմանի կարգով։ Միևնույն ժամանակ այն երկրները, որոնք ԵՄ-ում «առաջին ջութակ» են համարվում և որոնց տնտեսությունը շատ կախված չէ զբոսաշրջությունից, օրինակ՝ Գերմանիան, այդ առումով կոշտ դիրքորոշում են զբաղեցնում։ Նրանք պնդում են նաև, որ զբոսաշրջիկների մուտքի հարցում ամբողջ Եվրամիությունում միացյալ մոտեցում է պետք։

Ըստ թեմայի

Դուբայ, Շարժա, Աբու Դաբի. որտեղ և ինչպես անցկացնել ձմեռային անմոռանալի հանգիստ
Դուբայն աշխատանքի համար է, Հայաստանը` հանգստի. իրաքցի խոհարարը մեծ ծրագրեր ունի այստեղ
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Վրաստանի Հանրապետություն, Ռուսաստան, ԱՄՆ, Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ), Դուբայ, Եգիպտոս, Հայաստան, զբոսաշրջություն, Զբոսաշրջիկ

Գլխավոր թեմաներ