08:39 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Թուրքիայում ավարտվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը։ Մի քանի մեղադրյալներ արդարացվել են։

ԵՐԵՎԱՆ, 26 մարտի - Sputnik. Դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի ոստիկանության 3 նախկին բարձրաստիճան աշխատակիցների, որոնք մեղադրվում էին «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Դինքի սպանությանը մասնակցել է ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը, որին Թուրքիայում անվանում են FETO և համարում են ահաբեկչական կազմակերպություն։ Մեղադրանքները հեռակա կարգով ներկայացվել են նաև ԱՄՆ-ում բնակվող Գյուլենին։

Ստամբուլի դատարանը Դինքի սպանության նախապատրաստման համար մեղավոր է ճանաչել ու ցմահ ազատազրկման է դատապարտել Թուրքիայի Տրապիզոն նահանգի անվտանգության ծառայության վարչության նախկին պետ Ռամազան Աքյուրեքին, Ստամբուլի ոստիկանության վարչության հետախուզության բաժնի պետ Ալի Ֆուաթ Յըլմազերին ու Ստամբուլի ժանդարմերիայի հետախուզության բաժնի պետ Մուհարեմ Դեմիրքալեին: Տրապիզոնի նահանգի ժանդարմերիայի նախկին պետ Ալի Օզը դատապարտվել է 28 տարվա ազատազրկման։ 10 տարվա ազատազրկման է դատապարտվել լրագրող Էրջան Գյունը, որին մեղադրել են FETO-ին անդամակցելու մեջ։ Մի քանի մեղադրյալներ արդարացվել են։

Հիշեցնենք` Դինքը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին «Ակոսի» խմբագրատան առջև։ 

թեգերը:
Դատարան, Հրանտ Դինք, Թուրքիա

Գլխավոր թեմաներ