16:39 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
76 0 0

Հայազգի գործարարին պատկանող Moderna ընկերությունը մինչև մայիսի վերջ պարտավորվել է պատվաստանյութի երկրորդ խմբաքանակը մատակարարել, իսկ երրորդ խմբաքանակը ՝ 2021 թվականի հուլիսի վերջին։

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Ամերիկյան Moderna ընկերությունը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 մլն չափաբաժին է փոխանցել ԱՄՆ կառավարությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

2020 թ.-ի դեկտեմբերին ամերիկյան բժշկական կարգավորիչ մարմինը՝ սանիտարական որակի վերահսկողության, պարենի և դեղորայքի որակի հսկողության (FDA), հաստատել էր ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանին պատկանող ընկերության արտադրած Moderna պատվաստանյութը, և, ըստ ընկերության հայտարարության, թույլ է տվել 5 անգամ ավելացնել դրա մատակարարման ծավալները:

Պայմանավորվածության համաձայն` Moderna - ն պատվաստանյութի երկրորդ խմբաքանակի մատակարարումը՝ 100 մլն դեղաչափով, կիրականացնի մինչև մայիսի վերջ, իսկ երրորդը ՝ նույն ծավալով՝ մինչև 2021 թվականի հուլիսի վերջը:

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տեղեկատվության համաձայն՝ այս պահին առաքված պատվաստանյութից օգտագործվել է շուրջ 67,2 միլիոն չափաբաժին:

Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը պատվաստանյութի ձեռքբերման շուրջ խորհրդակցություններ է անցկացնում ամերիկյան Moderna-ի հետ:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութը

Ըստ թեմայի

Ռուսական պատվաստանյութը շուտով կհասնի Հայաստան. ՌԴ դեսպան
Եռակի պաշտպանություն. ինչպես է «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութը պաշտպանում կորոնավիրուսից
Ո՞ր պատվաստանյութն է ամենալավը
թեգերը:
ԱՄՆ, պատվաստանյութ, կորոնավիրուս, Նուբար Աֆեյան

Գլխավոր թեմաներ