06:54 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
200 0 0

Բոլոր 32 տուգանված անձինք, որոնց թվում է նաև հայտնի ռուս լրագրող Վլադիմիր Պոզները, ստիպված են եղել տուգանք վճարել պետությանը, և միայն դրանից հետո են նրանք կարողացել լքել Վրաստանը:

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի – Sputnik. Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է պարետային ժամի խախտման համար ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների տուգանքի մասին արձանագրության լուսանկարը: Դրանով գերատեսչությունը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե Պոզները և նրա հյուրերը, այնուամենայնիվ, վարչական պատասխանատվության չեն ենթարկվել։

Ինչպես հաղորդում է հանրապետության ՆԳՆ ռազմավարական հաղորդակցությունների դեպարտամենտը, տարբեր լրատվամիջոցներ սխալ տեղեկատվություն են տարածում այն մասին, որ այս տարվա մարտի 31-ին Վրաստանում հյուրընկալված և մեկուսացման կանոններն ու կարանտինի նորմերը խախտած անձինք իրականում չեն տուգանվել:

«Ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից, մենք հրապարակում ենք վարչական տուգանքի անդորրագիրը և ևս մեկ անգամ պարզաբանում, որ պարեկային ոստիկանության աշխատակիցների կողմից մեկուսացման և կարանտինի նորմերի խախտման համար տուգանվել է 32 անձ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դա բոլորի համար է անընդունելի. Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Պոզների հետ կապված սկանդալը

Նշվում է, որ այդ բոլոր անձինք վճարել են տուգանքը և միայն դրանից հետո են կարողացել լքել երկիրը։

Ներքին գործերի նախարարության հրապարակած լուսանկարում երևում է, որ Պոզներին տուգանել են 2 հազար լարիի չափով (մոտ 600 ԱՄՆ դոլար)։

Պոզները խոսել է Մանթաշյանի ու Էյվազովի միջև ծագած սկանդալի մասին

Ըստ թեմայի

«Թուրքիայի քիթը տրորեցին». Պոզները` ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ քայլերի մասին
«Իմ սիրտն այս կողմում է». Պոզները` Արցախի, Բաքվի «սև ցուցակի» և Փաշինյանի մասին
Վլադիմիր Պոզների գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը կկայանա Մոսկվայում
թեգերը:
Սկանդալ, Վրաստանի Հանրապետություն, Վլադիմիր Պոզներ

Գլխավոր թեմաներ