08:46 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Գեղեցկության ֆենոմենը մարդկությանը հետաքրքրում է անհիշելի ժամանակներից և արդեն, թվում է` ամեն ինչ ասված է գեղեցկության մասին։ Բայց բրիտանացի գիտնականների հետազոտության արդյունքում պարզվել է, որ մեզ համար սովորական հասկացություններն այնքան էլ անխախտ չեն։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի – Sputnik. Արտաքին գրավչությունը հարաբերական հասկացություն է և ավելի շատ կախված է միջավայրից, քան ինչ-որ պայմանական գեղեցկության ստանդարտներից։ Այդպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները 12 մարդ հետ փորձարկում անելուց հետո։ Նրանք մասնակիցներ են ընտրել տարբեր  ազգերից, տարբեր կենսամակարդակ ունեցող երկրներից և առաջարկել են նրանց գնահատել լուսանկարի մարդու գրավչությունը։ Այդ մասին հայտնում է NCBI գիտական պարբերականը։

Եզրակացությունները, որոնք արել են բրիտանացի գիտնականները հետազոտության արդյունքում, հերքել են երկար ժամանակ գոյություն ունեցող այն վարկածը, որ գեղեցկության հասկացությունը պետք է քիչ թե շատ միանման լինի բոլոր ժամանակներում և բոլոր հասարակություններում՝ ոչ մեծ տատանումներով։

Համարվում էր, որ էվոլյուցիոն տեսանկյունից տրամաբանական է, որ գոյություն ունենան այս կամ այն արտաքին հատկանիշները, որոնք վկայում են առողջության, լավ ֆիզիկական վիճակի և սերունդների վերարտադրման ունակության մասին: Այս նշանների առկայությունը նշանակում է, որ դրանք կրողը պետք է սեռական առումով գրավիչ համարվի։

Արդյունքում պարզվել է, որ կանացիությունն ու տղամարդկությունը կարևոր են միայն ամենաուրբանիզացված շրջաններում, որոնց համար բնորոշ են հիվանդացության, ծնելիության և սպանությունների ցածր մակարդակները։ Իսկ փոքր ու մեկուսացված համայնքներում թույլ սեռի ներկայացուցիչները նախընտրում են ավելի «կանացի» տեսք ունեցող տղամարդկանց։

Բացի այդ, այն հանրույթներում, որտեղ մեծ է սովի վտանգը, առավել գրավիչ են համարվում գիրուկները, իսկ հիվանդությունների հակված խմբերում ամենագեղեցիկը կանոնավոր դիմագծերով մարդիկ են։ Այդ արտաքին նշանը հաճախ ասոցացվում է ֆիզիկական առողջության հետ։

Նռան հյութն օգտակար է ուղեղի համար. գիտնականների նոր հետազոտությունը

Այս բոլոր տվյալները, ինչպես ենթադրում են հետազոտողները, խոսում են այն մասին, որ գրավչությունը ճկուն հասկացություն է: Ի վերջո, հանուն գոյատևման և սերնդի շարունակության ավելի կարևոր է ընտրել ոչ թե ամենագեղեցիկ կողակցին, այլ նրան, ով առավել համապատասխան է տվյալ միջավայրին։

Ըստ թեմայի

Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ հրաժարվում եք մսից
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ խուրմա ենք ուտում
Ինչ է կատարվում օրգանիզմում, երբ անանաս ենք ուտում
թեգերը:
Գեղեցկուհի, գեղեցիկ, աշխարհ, գիտնական

Գլխավոր թեմաներ