17:47 13 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD528.10
  • GBP725.35
  • EUR628.49
  • RUB6.83
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
138 0 0

Լրագրողը կարծում է, որ Վրաստանում ընթացող քաղաքական հուսահատ պայքարի ֆոնին ընդդիմությունը պարզապես օգտագործել է իր այցը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի - Sputnik. Հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները մտադիր է կրկին այցելել Վրաստան։ Նրա հայտարարությունը հրապարակվել է «Պոզներ Online» կայքում։

«Ինչպես ես եմ հասկանում, Վրաստանում քաղաքական հուսահատ պայքար է ընթանում, և ընդդիմությունն օգտագործեց իմ այցը, որպեսզի... չգիտեմ էլ` ինչպես անվանեմ դա, «շաբաշանման» մի բան կազմակերպի։ Հիշել էին երեք տարվա վաղեմության իմ հայտարարությունը` Աբխազիայի մասին, որպեսզի իրենց ձայնը բարձրացնեն մեր ավտոբուսի վրա ձու նետելով (ըստ երևույթին նրանք բավարար չափով հավի ձու ունեն), թմբկահարեն մեր ռեստորանի պատերը, կանգնեն մեր հյուրանոցի պատերի տակ, բղավեն, սուլեն և այլն։ Եվ ես որոշեցի հեռանալ. ինչո՞ւ վտանգի տակ դնեի ընկերներիս։ Մենք վերադարձանք Մոսկվա և շատ լավ նշեցինք ծննդյանս օրը։ Ակնհայտ էր, որ թբիլիսյան փորձը մեզ շատ օգնեց, որքան էլ տարօրինակ թվա», – ասել է Պոզները։

Հեռուստահաղորդավարը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր մտահոգվել էին միջադեպի կապակցությամբ։

«Վրաստանի կամ վրացիների հանդեպ վիրավորվածության զգացողություն ամենևին չունեմ։ Բացի այդ, ես պատվավոր կախեթցի եմ, ու ես իհարկե դեռ նորից կգնամ Վրաստան, դա հաստատ է։ Ինչ վերաբերում է ձվեր նետելու սիրահարներին, հատկապես եթե դրա համար գումար են վճարում, ապա այդպիսի մարդիկ կան բոլոր երկրներում, և ինչպես ես արդեն գրել եմ, իրականում նրանք ուշադրության արժանի չեն», - հավելել է հայտնի լրագրողն ու հաղորդավարը։

Հիշեցնենք` Պոզները Թբիլիսի էր մեկնել մարտի 31-ին, որպեսզի այնտեղ նշի իր ծննդյան օրը. ապրիլի 1-ին լրանում էր նրա 87-ամյակը։ Պոզների հետ Վրաստան էին մեկնել շուրջ 50 ընկերներ ու գործընկերներ: Նա պատրաստվում էր Վրաստանից հեռանալ ապրիլի 3-ին, բայց բողոքի ակցիաների պատճառով ժամանակից շուտ լքեց երկիրը։

Ընդդիմության անդամները և ակտիվիստներն ակցիա էին կազմակերպել` պահանջելով հստակեցնել՝ արդյոք Պոզները Վրաստան ժամանելով չի խախտել օկուպացիայի մասին օրենքը։ Ցուցարարները նաև անընդունելի էին համարել Պոզների կողմից Աբխազիայի վերաբերյալ նախկինում արված մեկնաբանությունները։

Պոզները խոսել է Մանթաշյանի ու Էյվազովի միջև ծագած սկանդալի մասին

Ընդդիմության ակտիվիստներն ու առաջնորդները նախ բողոքի ակցիա էին անցկացրել «Վինոտել» հյուրանոցի մոտ, որտեղ Պոզները ընթրել էր հյուրերի հետ։ Ակցիայի մասնակիցներն ի վերջո խափանել էին ընթրիքը, նրանք աշխատանքի տեսչությանը հայտնել էին, որ Պոզներն ու նրա հյուրերը խախտել են Վրաստանում գործող «պարետային ժամը», ըստ որի երեկոյան 9-ից հետո ու մինչև առավոտյան 5-ը արգելվում է փողոց դուրս գալ, իսկ ռեստորաններն այդ ժամանակ աշխատելու իրավունք չունեն:

Հյուրերը ոստիկանների ուղեկցությամբ լքել էին «Վինոտելը», բայց ցուցարարների ակցիան շարունակվել էր «Rooms» հյուրանոցի մոտ, որտեղ իջևանել էր Պոզները։ Ակտիվիստները ձվեր էին նետել շենքի վրա։

թեգերը:
ձու, Վրաստանի Հանրապետություն, Վլադիմիր Պոզներ

Գլխավոր թեմաներ