14:24 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
97 0 0

Մասնագետները շատ երկար ժամանակ տվյալներ են հավաքել։ Հայտնագործությունը ցույց է տալիս գենետիկայի կարևոր դերը երկարակեցության վերահսկման մեջ:

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի - Sputnik. Շոտլանդիայում վայրի ոչխարների գրեթե քսանամյա հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կյանքի տևողության հետ փոխկապակցված է տելոմերների երկարությունը, որը մեծ մասամբ որոշվում է գենետիկայով  ու ժառանգականութամբ, ոչ թե դրանց պահպանությամբ, որը կախված է կյանքի պայմաններից ու շրջակա միջավայրից։ Տեղեկությունը հյատնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Proceedings of the National Academy of Sciences ամսագրում հրապարակված հոդվածին:

Տելոմերների՝ քրոմոսոմների ծայրերի հատվածների երկարությունը, համարվում է առողջության կամ ամբողջ օրգանիզմի ծերացման կարևոր ցուցիչ։ Որքան կարճ են տելոմերները, այնքան բարձր է մահվան ռիսկը, սա բոլոր ողնաշարավորների համար համընդհանուր կանոն է: Սակայն մինչ օրս պարզ չէր՝ ինչն է ավելի շատ ազդում տելոմերների վրա՝ ժառանգականությո՞ւնը, թե՞ արտաքին գործոնները։

Այս հարցի պատասխանը մի քանի սերունդների կյանքի երկարատև դիտարկումներ է պահանջում, ու նման ուսումնասիրությունները դժվար է անցկացնել մարդկանց վրա: Այդ պատճառով Նորվեգիայի, Մեծ Բրիտանիայի ու Կանադայի գիտնականները Դանիել Նուսիի (Daniel Nussey) ղեկավարությամբ (Նորվեգիայի գիտատեխնոլոգիական համալսարանի կենսաբանության ինստիտուտ) իրենց դիտարկումների համար ընտրել են ավելի կարճ ապրող տեսակ՝ Շոտլանդիայի կղզիներում բնակվող վայրի ոչխարների փակ պոպուլյացիան:

Արդյունքում պարզվել է, որ կյանքի տևողությունը փոխկապակցված է տելոմերների երկարության հետ ու կապ չունի դրանց պահպանության, այսինքն՝ հյուծման աստիճանի հետ: Միևնույն ժամանակ, առաջին պարամետրը ուղղակիորեն կապված է գենետիկ ժառանգականության հետ, իսկ երկրորդը՝ շրջակա միջավայրի այնպիսի գործոնների հետ, ինչպիսիք են սթրեսը կամ սնունդը:

Տարբեր ժողովուրդներ տարբեր կերպ են որոշում` ով է գեղեցիկ. գիտնականների եզրակացությունը

«Մենք չենք գտել ոչ մի ապացույց, որ տելոմերների մաշվածությունը կապված է մահացության բարձր ռիսկի հետ», - գրում են հոդվածի հեղինակները: - Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ տելոմերի միջին երկարության ու անհատի կյանքի տևողության հարաբերակցությունը գենետիկ հիմք ունի»:

Հեղինակների կարծիքով՝ այս հայտնագործությունը նշանակում է, որ գենետիկան կարևոր դերակատարություն ունի երկարակեցության վերահսկողության համար։ Նրանք միաժամանակ շեշտում են հետազոտությունները շարունակելու անհրաժեշտությունը։

Ըստ թեմայի

Գիտնականներն ասել են, թե որ ըմպելիքն է իջեցնում արյան ճնշումը
Նռան հյութն օգտակար է ուղեղի համար. գիտնականների նոր հետազոտությունը
Ինչպես դանդաղեցնել ծերացումը. ամերիկացի գիտնականները հայտնել են նոր դեղամիջոցի մասին
թեգերը:
կյանք, գիտնական, գեն

Գլխավոր թեմաներ