18:21 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
26 0 0

Ձերբակալվածները մեղադրվում են հարկերը թաքցնելու, փողերի լվացման ու այլ հանցանքների մեջ։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի - Sputnik. Իտալիայում՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի զանգվածային հատուկ գործողության շրջանակում, այսօր առավոտյան ձերբակալվել է մոտ 70 մարդ, բռնագրավվել է 1 միլիարդ եվրո ընդհանուր արժեքով սեփականություն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի ֆինանսական գվարդիային։

Սարիկ և Ղևոնդ Անդրեասյանները պարտքերի դիմաց զիջել են իրենց վերջին ֆիլմի իրավունքները

Նախնական տվյալներով՝ խոսքը նավթամթերքների հետ կապված խոշոր խարդախությունների մասին է։ Ձերբակալվածները մեղադրվում են հարկերը թաքցնելու, փողերի լվացման ու այլ հանցանքների մեջ։

Իրավապահները բռնագրավել են մի քանի անշարժ գույք, խոշոր գումարներ, ինչպես նաև կալանք են դրել մի քանի ընկերությունների վրա, որոնք վերահսկվում էին հանցախմբի անդամների կողմից։

Ըստ թեմայի

Ո՞վ է ավելի թեթև տանում համավարակը. իտալացի գիտնականների հետազոտությունը
Միլանում Փաշինյանի վրա «հարձակված» ադրբեջանցի բլոգերին 5-10 տարվա ազատազրկում է սպառնում
Կոնգոյում սպանվել է Իտալիայի դեսպանը
թեգերը:
մաֆիա, Իտալիա

Գլխավոր թեմաներ