ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի — Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղը` ապրիլի 10-ին, կմեկնի Թուրքիա և կհանդիպի թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Զելենսկին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա և Ստամբուլում բանակցություններ կվարի մեր նախագահի հետ։ Նախատեսված է նրանց համատեղ մամուլի ասուլիսը», - գործակալությանն ասել է դիվանագիտական աղբյուրը։
Վլադիմիր Զելենսկին վախեցել է ուժեղ ձայնից, վեր թռել և փակել ականջները. տեսանյութ
Նա հավելել է, որ այցի մասին պաշտոնապես կհայտարարվի առաջիկայում։
Գազային նռնակներ, ճայթուկներ. լարված իրավիճակ էր Զելենսկու գրասենյակի մոտ. տեսանյութ
Թուրքիայի նախագահի վարչակազմը հայտնել է, որ Էրդողանի և Զելենսկու նախագահությամբ թուրք-ուկրաինական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 9-րդ նիստը կկայանա ապրիլի 10-ին Ստամբուլում։