04:47 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
45 0 0

ԱՄՆ ֆինանսական հաստատություններին արգելվում է պարտքային արժեթղթեր գնել Ռուսաստանի ԿԲ–ից ու ֆինանսների նախարարությունից։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիր է ստորագրել։ Համապատասխան հաղորդագրությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

«Այսօր նախագահ Բայդենը պատժամիջոցների մասին նոր կարգադրություն Է ստորագրել, որը ցույց է տալիս Ռուսաստանի վնասակար արտաքին գործունեությանն արձագանքելու և այն ամբողջ ծավալով զսպելու վարչակազմի վճռականությունը»,– ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ-ի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ռուսական վեց տեխնոլոգիական ընկերությունների դեմ, որոնք, ինչպես նշվում է փաստաթղթում, աջակցություն են ցուցաբերում ռուսական հատուկ ծառայությունների կիբեռծրագրին:

Բայդենը մամուլի ասուլիսի ժամանակ հուշաթերթիկներից է օգտվել

«Այդ ընկերությունները պատասխանատվություն են կրում ՌԴ տնտեսության տեխնոլոգիական ոլորտի աշխատանքի համար։ Օգտագործելով բոլոր մատչելի միջոցները` մենք կշարունակենք ՌԴ-ին պատասխանատվության ենթարկել կիբեռտարածքում այնպիսի չարամիտ գործողությունների համար, ինչպիսին SolarWinds-ի հետ տեղի ունեցած միջադեպն է», - ասված է փաստաթղթում:

Սահմանափակումներ են մտցվել նաև 32 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք, ըստ հաղորդագրության, իրականացրել են ԱՄՆ-ի 2020 թվականի նախագահական ընտրությունների վրա ազդելու Ռուսաստանի կառավարության փորձերը։

Հայաստանը դիվանագիտական սխալի սահմանին․ ի՞նչը կխանգարի Բայդենին ճանաչել Ցեղասպանությունը

թեգերը:
Ռուսաստան, պատժամիջոցներ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ