10:09 19 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
100 0 0

Ոստիկանները մեկնել են լատինամերիկացիներով բնակեցված շրջան, որտեղ կրակոցներ են հնչել։ Իրավապահները երկու տղայի են տեսել, որոնցից մեկին ձերբակալել են, մյուսին` սպանել։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Ամերիկյան Չիկագո քաղաքում ոստիկանը կրակել է 13-ամյա Ադամ Տոլեդոյի ուղղությամբ, որը կրակելու պահին զինված չի եղել։ Տեղեկությունը հայտնում է The Hill-ը։

Ոստիկանները մեկնել են առավելապես լատինամերիկացիներով բնակեցված շրջան, որտեղ կրակոցներ են հնչել։ Երբ հասել են դեպքի վայր, երկու տղայի են տեսել՝ Տոլեդոյին և նրա 20 տարեկան ընկերոջը` Ռուբեն Ռոմանին։ Երկու կասկածյալներն էլ փախել են, Ռուբեն Ռոմանին ձերբակալել են, իսկ Տոլեդոն կանգ է առել միայն մի քանի տասնյակ մետր անց։

Կրակոցներ Երևանում. մի քանի մարդ հիվանդանոց է տեղափոխվել

Տեսանյութում ոստիկանը հետապնդում է դեռահասին ու բղավում, որ նա զենքը գցի։ Տղան կանգնում է ցանկապատի մոտ, ձեռքերը վեր պարզում ու շրջվում, այդ պահին ոստիկանը կրակում է նրա ուղղությամբ։ Իրավապահները փորձում են առաջին օգնություն ցուցաբերել, բայց տղան մահանում է։

Տեսանյութում երևում է նաև, որ տղայի ձեռքում ատրճանակ հիշեցնող առարկա կա, որը, ըստ փորձագետների, նա նետել է շրջվելուց առաջ։

Զինված հարձակում Թբիլիսիի կենտրոնում. բանկի այցելուներին պատանդ են վերցրել

թեգերը:
տղա, ոստիկան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ