18:16 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.07
  • GBP711.63
  • EUR609.73
  • RUB7.01
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
66 0 0

Ընկուզեղենի ամենահամեղ տեսակներից մեկն այսուհետ կարելի է ավելի հաճախ ուտել՝ առանց կազմվածքի մասին մտածելու։

Տորոնտոյի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ նշի յուրացվող կալորիականությունը զգալիորեն տարբերվում է դրա ամբողջական կալորիականությունից։

Ինչպես հայտնում է Mayo Clinic Proceedings ամսագիրը, հետազոտության արդյունքում հաջողվել է ապացուցել, որ նուշը չի նպաստում քաշի ավելացմանը։

Ընկուզեղենի այս տեսակը հիանալի յուրացվում է, ինչպես նաև պարունակում է ճիշտ քանակությամբ օգտակար նյութեր՝ սպիտակուցներ, վիտամիններ և հանքանյութեր։

Մասնագետները ռանդոմացված խաչաձև հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում ուսումնասիրել են խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող 22 կանանց և տղամարդկանց։ Հետազոտության մասնակիցները ճարպերով հագեցած և խոլեստերին փոքր քանակ պարունակող սննդակարգ էին պահում։

Սկզբում նրանց սննդակարգում ավելացրել են օրական 75 գրամ նուշ, որը նրանք պետք է ուտեին մեկ ամիս շարունակ։ Դրանից հետո մեկ շաբաթ ընդմիջում է եղել, այնուհետև մեկ ամիս շարունակ մասնակիցները կերել են կես բաժին նուշ, ինչպես նաև կես բաժին կեքս, ընդ որում՝ կեքսի սննդային արժեքը բջջանյութի, սպիտակուցի և ճարպերի պարունակությամբ չէր զիջում նուշին։ Այնուհետև՝ ևս մեկ շաբաթ ընդմիջում, ինչից հետո հետազոտության մասնակիցները ևս մեկ ամիս ամեն օր օգտագործել են ամբողջական բաժին կեքս։

Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ սննդի մարսվելուց հետո հիմնականում նշի յուղից ստացված կալորիաների 20 տոկոսը չի աբսորբացվում։ Դրա հետ կապված` հետազոտության մասնակիցների սննդակարգի կալորիականությունը նվազել է մոտ 2 տոկոսով։ Բացի այդ, նրանցից ոչ մեկը հետազոտության ընթացքում քաշ չի հավաքել։

Ընկույզի ո՞ր տեսակը չարժե ուտել

Աշխատանքի հեղինակներից մեկի՝ Ստեֆանի Նիշիի խոսքով՝ հետազոտությանը մասնակցել են խոլեստերինի բարձր մակարդակ ունեցող մարդիկ, որոնք հակված են սրտանոթային հիվանդությունների, և դա այս հետազոտության բացառիկ կողմերից է։

«Նախկինում բնակչության այս խմբի շրջանում նման հետազոտություններ չէին անցկացնում։ Սա կարևոր է, քանի որ այդ մարդիկ պետք է ավելի հաճախ ընկուզեղեն օգտագործեն՝ դրանք օգտակար են սրտանոթային համակարգի համար»,-ընդգծել է Նիշին։

Հետազոտության արդյունքներից ելնելով՝ մասնագետները խորհուրդ են տալիս ավելի հաճախ նուշ ուտել՝ առանց վախենալու քաշ հավաքելուց։

Ըստ թեմայի

Բժիշկը պատմել է բիոհաքինգի ֆենոմենի և օրգանիզմի համար դրա օգտի մասին
Բժիշկն ասել է՝ որ վտանգավոր հիվանդություններն է հնարավոր ախտորոշել մաշկի հոտով
Ինչ հիվանդության նշան կարող են լինել ուշ առաջացող խալերը. բրիտանացի բժիշկների բացահայտումը
թեգերը:
սննդաբան, նուշ, ընկույզ

Գլխավոր թեմաներ