12:39 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
42 0 0

Թեև Իրանի իշխանությունները հայտարարել են UF6-ի հարստացման մակարդակի մասին, որն արտադրվում է միջուկային օբյեկտում մինչև 55,3 տոկոս, սակայն գործակալությունը անկախ ստուգման համար հարստացված ուրանի նմուշ է վերցրել:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ ) հաստատել է, որ Իրանը սկսել է ուրանի մինչև 60 տոկոս հարստացումը Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գաղտնի զեկույցին։

Նշվում է, որ թեև Իրանի իշխանությունները հայտարարել են UF6-ի հարստացման մակարդակի մասին, որն արտադրվում է միջուկային օբյեկտում մինչև 55,3 տոկոս, սակայն գործակալությունը անկախ ստուգման համար հարստացված ուրանի նմուշ է վերցրել:

Նշենք, որ 2015 թվականին Իրանն ու «վեցյակի» երկրները (ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանն ու Ռուսաստանը) իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնության էին եկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու դիմաց։

Վերջ պատրանքներին. Իրանը կրկին կզբաղվի ուրանով

Իրանը 2019 թվականին` գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց ուղիղ մեկ տարի անց, հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:

2020 թվականի վերջին Իրանում ուժի մեջ մտավ այն օրենքը, որով պարտավորվում է սկսել բարձրհարստացված ուրանի արտադրությունը, սկսել ավելի հզոր ցենտրիֆուգների գործարկումը, որոնք ելնում էին գործարքի դրույթներից, և հրաժարվել ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումներից, եթե Թեհրանը չկարողանա նավթի ազատ առևտուր անել և ֆինանսական գործողություններ իրանականացնել:

Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները

Ըստ թեմայի

Եվրոպացիները փորձելու են միջուկային գործարքի ծրագրում Իրանի ու ԱՄՆ-ի դիրքերը համաձայնեցնել
Իսրայելն ԱՄՆ–ին ակնարկում է, որ Իրանի հարցում կարող է գնալ արկածախնդրության. Պողոսյան
Վթար է տեղի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներից մեկում
թեգերը:
Ուրան, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ