12:02 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
15310

Ընդվզման արդյունքում ձերբակալվածները ցանկացել են փոխել Բելառուսի սահմանադրական կարգը, լուծարել նախագահի պաշտոնը և երկրի ղեկավարումը հանձնել Ազգային հաշտեցման կոմիտեին։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մահափորձին առնչություն ունենալը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Մենք տեսել ենք ռուսական պետական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ենթադրյալ դավադրության մասին, ինչպես նաև հենց նրա հայտարարությունները։ Ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ իշխանությունները կանգնած են եղել Լուկաշենկոյի մահափորձի հետևում կամ մասնակցել են դրան, բացարձակ սուտ է», - ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Երեկ` ապրիլի 17–ին, Լուկաշենկոն հայտարարել է մի խումբ մարդկանց ձերբակալության մասին, որոնք մահափորձ են պատրաստել իր և իր երեխաների դեմ։ Բելառուսի Հանրապետության նախագահի տվյալներով՝ դրանում ներգրավված են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները։ Ինչպես հաղորդել է Անվտանգության դաշնային բյուրոյի հանրային կապերի կենտրոնը, Մոսկվայում ձերբակալվել են ԱՄՆ-ի և Բելառուսի երկքաղաքացիություն ունեցող իրավաբան Յուրի Զենկովիչը և բելառուս քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, որոնք ռազմական հեղաշրջում են նախապատրաստել մայիսի 9-ին Մինսկում։

Բելառուսի Անվտանգության պետական կոմիտեի տվյալներով՝ այդ խմբի մեջ է մտել նաև ընդդիմության առաջնորդ Գրիգորի Կոստուսևը։ Նա ձերբակալվել է հանրապետության տարածքում։

Նշվել է, որ երկու ձերբակալվածները ծրագրել են ռազմական հեղաշրջում այդ երկրում գունավոր հեղափոխությունների մշակված սցենարով, ինչպես նաև նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հեռացնելը։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նրանք ցանկացել են սպանել կամ համակենտրոնացման ճամբար ուղարկել բարձրաստիճան բելառուս պաշտոնյաներին։

ԱԴԲ-ում նշել են, որ նախազգուշացնող տեղեկությունները ստացել են բելառուս գործընկերներից։ Զենկովիչը և Ֆեդուտան մեսենջերով քննարկել են ընդվզումը, բայց ամեն դեպքում որոշել են Մոսկվայում հանդիպում կազմակերպել հանրապետության ընդդիմադիր գեներալների հետ։ Մայրաքաղաքի ռեստորաններից մեկում հայտարարել են, որ անհրաժեշտ է հեռացնել Բելառուսի բարձրագույն ղեկավարությանը, գրավել ռադիոն և հեռուստակենտրոնները, արգելափակել երկրի էներգահամակարգերը։ Զինված խռովության մեջ հատուկ դեր է հատկացվել պարտիզաններին, որոնք գտնվել են գաղտնի բազաներում։

Ո՞ր հետախուզության համար են աշխատում նրանք, ովքեր չեն համալրել ԱՄՆ–ի «սև ցուցակը»

Ընդվզման արդյունքում ձերբակալվածները ցանկացել են փոխել Բելառուսի սահմանադրական կարգը, լուծարել նախագահի պաշտոնը և երկրի ղեկավարումը հանձնել Ազգային հաշտեցման կոմիտեին։ ԱԴԲ-ին հայտնի է դարձել, որ նոր ռեժիմի օրոք Զենկովիչը պետք է համակարգեր խորհրդարանը, իսկ Ֆեդուտան՝ գաղափարախոսությունը։

Խռովությունը նախատեսվել էր մայիսի 9-ին։

Ավելի վաղ Լուկաշենկոն պատմել է իր և իր երեխաների դեմ մահափորձը կանխելու մասին, որում, նրա կարծիքով, ներգրավված են ամերիկյան իշխանությունները։ Նա շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին այդ նենգ պլանները ձախողելու հարցում օգնության համար։

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կիսում են եվրոպական շուկան. ո՞վ կլցնի գազի պահեստարանները

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը
C-400–ներն ու մեծ քաղաքականությունը. կշահի՞ արդյոք Հայաստանը ԱՄՆ–Թուրքիա հակամարտությունից
ԱՄՆ-ն Աֆղանստանում ա՞յլ նպատակներ ունի
թեգերը:
Ռուսաստան, մահափորձ, Ալեքսանդր Լուկաշենկո, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ