07:01 17 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
169 0 0

Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի - Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիային պաշտոնապես հեռացրել է F-35 կործանիչների ծրագրից։ Տեղեկությունը հայտնում է «Anadolu» լրատվական գործակալությանը:
Տեղեկացվում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել է ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: 

Պենտագոնի պաշտոնյաներից մեկը, որի անունը չի նշվում, թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությանը:

Ամերիկացի պաշտոնյայի փոխանցմամբ՝ ծանուցագրում նշվում է, որ 2007թ. հունվարի 26-ին Թուրքիայի ստորագրած փոխըմբռնման հուշագիրը, որը 2006թ. ստորագրվել էր մյուս մասնակից երկրների կողմից, խզվում է, և նոր համաձայնագրի տեքստում Թուրքիան չի ընդգրկվում:

Պաշտոնյան նաև հայտնել է, որ պայմանագիրը թարմացվել է 8 գործընկեր երկրների կողմից և որևէ նոր գործընկեր երկիր չի ավելացել: 

Հիշեցնենք` ԱՄՆ-ն Թուրքիայի նկատմամբ արգելք էր սահմանել ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման համար: 

Թուրքական սերիալում ցուցադրված քարտեզում Արցախը և Ադրբեջանը ներկայացվել են որպես Հայաստան

5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչների նախագիծը  համատեղ իրականացվում էր ՆԱՏՕ-ի անդամ 1 տասնյակ երկրների կողմից։ Ի սկզբանե նախագծին մասնակցում էր նաև Թուրքիան, սակայն Ռուսաստանից S-400 բարձր հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու պատճառով 2020թ. հուլիսին Վաշինգտոնի նախաձեռնությամբ կասեցվեց Թուրքիայի մասնակցությունը կործանիչների արտադրության ծրագրին, իսկ այդ երկրի համար արդեն արտադրված կործանիչները չմատակարարվեցին։

Ավելի վաղ Պենտագոնում հայտարարել էին, որ Թուրքիան պետք է S-400  համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: 

Ըստ թեմայի

ԱՄՆ-ն հերքում է Լուկաշենկոյի սպանության և Բելառուսի հեղաշրջման ծրագրին իր մասնակցությունը
Թուրքիայի արտգործնախարարը սպառնացել է ԱՄՆ-ին ապրիլի 24-ի կապակցությամբ
ԱՄՆ–ի կողմից Ցեղասպանության ճանաչումը կարող է սաստել Թուրքիային. Հարություն Մարության
թեգերը:
Զենք, ԱՄՆ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ