02:42 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)
30601

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձը դեռ չի հնչել։ Լուրերի համաձայն` նա այս տարի կհնչեցնի «ցեղասպանություն» եզրույթը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի - Sputnik. Եթե ԱՄՆ իշխանությունները Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն որակվեն, դա իրավական հետևանք ունենալ չի կարող։ Թուրքական «Anadolu» գործակալության փոխանցմամբ` այսօր այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը:

«Օրենքում գոյություն չունի գեթ մեկ պայման, որը 1915-ի իրադարձությունները որպես ցեղասպանություն որակելու հնարավորություն կտա», - ասել է նա։

Շենթոփի խոսքով` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ցեղասպանության հնարավոր ճանաչումը կլինի միայն քաղաքական հայտարարություն՝ առանց իրավական հիմնավորման:

Նա հավելել է, որ Հայաստանի` ցեղասպանության մասին հայտարարությունները հակասում են պատմական փաստերին և ստվերում են Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման փորձերը:

Հիշեցնենք, այսօր նախատեսվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ամենամյա ուղերձը։ Լուրերի համաձայն` Բայդենն այս տարի կհնչեցնի «ցեղասպանություն» եզրույթը։

Այս լուրերն իրարանցում են առաջացրել Թուրքիայի քաղաքական շրջանակներում։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Haberturk-ին ասել էր, որ Բայդենի` ցեղասպանության մասին հնարավոր հայտարարությունը միայն կվնասի երկու երկրների հարաբերությունները։

Հիշեցնենք` Հայոց ցեղասպանություն են անվանում Օսմանյան կայսրությունում և նրան հարակից շրջաններում 1915-1923 թթ. տեղի ունեցած հայերի զանգվածային բռնագաղթը և կոտորածներն ու բռնի կրոնափոխումը։

Այդ կոտորածները ծրագրեցին ու կազմակերպեցին երիտթուրքերը, իսկ հետագայում ավարտին հասցրեց քեմալական կառավարությունը։
Միջազգային առաջին արձագանքն այս իրադարձություններին դրսևորվեց Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի` 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Կողմերը կատարված հանցագործության համար պատասխանատու էին համարում թուրքական կառավարությանը:

Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923 թթ., իսկ մնացյալ հատվածը կա՛մ բռնի կերպով հավատափոխ եղավ, կա՛մ ապաստան գտավ տարբեր երկրներում:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով:

թեմա:
Ապրիլի 24. Հայոց ցեղասպանության չմոռացվող էջը (128)

Ըստ թեմայի

«Մեր երկրում Հայոց ցեղասպանությանը վերաբերվում են որպես սեփական խնդրի». Ուրուգվայի նախագահ
Նիդեռլանդների դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին հայերեն տեսաուղերձ է հղել. տեսանյութ
Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
թեգերը:
Ջո Բայդեն, Հայոց ցեղասպանություն, ԱՄՆ, Թուրքիա

Գլխավոր թեմաներ