14:14 12 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1028)
25 0 0

Եվրամիությունը լուրջ խնդիրների է բախվել ՝ կապված կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման հետ։ Բոլոր երեք ընկերությունները` «Pfizer / BioNTech»-ը, «Moderna»-ն և «AstraZeneca»–ն, խախտում են մատակարարման պայմանները:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի -Sputnik. Եվրամիությանը պատվաստանյութ մատակարարելու պայմանագրի կատարումը խախտելու համար Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) իրավական ընթացակարգ է սկսել «AstraZeneca» ընկերության դեմ։ Տեղեկությունը  հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Հանձնաժողովն անցած ուրբաթ իրավական ընթացակարգ է սկսել «AstraZeneca»-ի դեմ ՝ կապված պայմանագրերի խախտումների հետ։ Պայմանագրի մի շարք դրույթներ չեն իրականացվել, ընկերությունը չի կարողացել հուսալի ռազմավարություն մշակել` պատվաստանյութի մատակարարումը ժամանակին իրականացնելու համար։ Հանձնաժողովը գործում է ինչպես սեփական, այնպես էլ 27 անդամ պետությունների անունից»,–Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԵՀ ներկայացուցիչը։

Նա հստակեցրել է, որ ԵՄ-ի բոլոր պետություններն աջակցել են այդ քայլին, և այս պահին ձեռնարկվում են բոլոր միջոցները, որպեսզի պատվաստանյութ արտադրողը կատարի մատակարարման իր պարտավորությունները:

Պատվաստվել, թե ոչ. ո՞ր պատվաստանյութն են նախընտրում Շիրակի մարզի բնակիչները

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բրյուսելը պլանավորում է մինչև ամռան կեսերը պատվաստել ԵՄ-ի չափահաս բնակչության 70 տոկոսին, սակայն այդ պլանները կարող են խափանվել մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով։ Մատակարարումների խնդիրներ են առաջանում մասնավորապես «Pfizer/BioNTech», «Moderna» և «AstraZeneca» ընկերությունների հետ կապված:

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1028)

Ըստ թեմայի

Արցախում մեկնարկել են Covid-19–ի դեմ պատվաստումները. ո՞վ է առաջինը պատվաստվել
Արմեն Սարգսյանն ու նրա կինը պատվաստվել են արտերկրում
Ի՞նչ մթնոլորտ է պոլիկլինիկաներում. կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են
թեգերը:
AstraZeneca, դատ, պատվաստումներ, պատվաստանյութ, կորոնավիրուս, Եվրամիություն

Գլխավոր թեմաներ