20:17 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
7410

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) առայժմ հավանություն է տվել չորս պատվաստանյութի։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի – Sputnik. Այն զբոսաշրջիկները, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) հաստատած պատվաստանյութերով, կարող են անարգել մուտք գործել Եվրամիության ցանկացած երկիր։ Տեղեկությունը հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։

«Մի բան հստակ է` ԵՄ անդամ բոլոր 27 երկրները անվերապահորեն կընդունեն բոլոր նրանց, ովքեր պատվաստվել են EMA-ի հաստատած դեղամիջոցներով»,-ասել է դեր Լյայենը «New York Times» թերթին տված հարցազրույցում։

Միաժամանակ Եվրահանձնաժողովի ղեկավարը չի նշել, թե երբ կարող են վերսկսվել ուղևորությունները։

Արմեն Սարգսյանն ու նրա կինը պատվաստվել են արտերկրում

Այսօրվա դրության Եվրամիության շուկայում հավատարմագրում են ստացել COVID-19-ի դեմ չորս պատվաստանյութ` «Pfizer/BioNTech» (մինչև 600 միլիոն դեղաչափի գնում), «Moderna» (երկու պայմանագիր՝ մինչև 460 միլիոն դեղաչափ), «AstraZeneca» (մինչև 400 միլիոն դեղաչափ) և «Johnson & Johnson» (400 միլիոն դեղաչափի գնում՝ ևս 200 միլիոնը գնելու հնարավորությամբ) ընկերությունների։

Այդուհանդերձ ԵՄ առանձին պետություններ կարող են պահպանել ավելի կոշտ սահմանափակումներ մտցնելու իրավունքը։ Մասնավորապես, որոշ երկրներ կարող են թույլ չտալ ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրների քաղաքացիներին այցելել միություն և կարանտին մտցնել պատվաստման հավաստագրեր ունեցող մարդկանց համար։

Ի՞նչ մթնոլորտ է պոլիկլինիկաներում. կորոնավիրուսի դեմ պատվաստումներն արդեն սկսվել են

Ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը մարտի 4-ից աստիճանական փորձաքննություն է անցնում Դեղամիջոցների եվրոպական գործակալությունում (EMA), որը զբաղվում է եվրոպական շուկայում օգտագործման համար պատվաստանյութերի հավատարմագրմամբ։ Ավելի վաղ ЕМА-ում հույս էին հայտնել, որ «Սպուտնիկ V»-ի գնահատումը տեղի կունենա արագացված ժամկետներում, բայց հստակ ամսաթիվ դեռևս չի նշվում։ ԶԼՄ-ների տվյալներով՝ եթե բարդությունների չծագեն, ապա ռուսական պատվաստանյութի հաստատումը կլինի մայիսին։

Պատվաստվել, թե ոչ. ո՞ր պատվաստանյութն են նախընտրում Շիրակի մարզի բնակիչները

Ըստ թեմայի

ԵԱԶԲ-ն պատրաստ է ֆինանսավորել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը Հայաստանում
Pfizer-ով ու Moderna-ով պատվաստումը թրոմբոզի առաջացման ռիսկ է պարունակում. հետազոտություն
Ֆրանսիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո մահվան նոր դեպքեր են գրանցվել
թեգերը:
պատվաստանյութ, պատվաստումներ, կորոնավիրուս, Եվրամիություն

Գլխավոր թեմաներ