11:12 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.37
  • GBP735.97
  • EUR635.31
  • RUB7.06
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
136 0 0

Եգիպտոսի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Կրիկոր Ավգուստինը կարևորել է ԱՄՆ նախագահ Բայդենի արած քայլը:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի-Sputnik. Հայ կաթողիկե համայնքը հույս է հայտնում, որ արաբական երկրները կհետևեն ԱՄՆ օրինակին ու կճանաչեն Հայոց ցեղասպանության փաստը։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում  նման կարծիք է հայտնել Եգիպտոսի հայ կաթողիկե եկեղեցու արքեպիսկոպոս Կրիկոր Ավգուստինը:

Հիշեցնենք՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: Դրան անմիջապես հաջորդեց Թուրքիայի արտգործնախարարության արձագանքը։ Արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Բայդենի հայտարարությունը պոպուլիստական անվանեց՝ ընդգծելով, որ Թուրքիան մերժում է այն։

«Մեզ համար կարևոր է Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Դա երաշխիք է տալիս թույլ չտալու նման սարսափելի իրադարձությունների կրկնությունը», - ասել է արքեպիսկոպոսը:

Նա կարծում է, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «խիզախ և խորաթափանց քայլ է, որը հաստատում է, որ տեղի ունեցածը երբեք մոռացության չի մատնվի»:

Արքեպիսկոպոսի կարծիքով՝ ԱՄՆ-ի առաջնորդից հետո այլ երկրներում ևս նման հայտարարություններ կհնչեն։ «Բայդենն առաջինը չէ, որ ճանաչել է Ցեղասպանությունը, բայց չեմ կարծում, որ նա նաև վերջինը կլինի», - ասել է նա՝ հիշեցնելով, որ մոտ 30 երկիր, ինչպես նաև Եվրամիությունը և Վատիկանը նախկինում նման քայլ արել են:

«Մենք հույս ունենք, որ մյուս երկրները ևս կճանաչեն ցեղասպանության փաստը, հատկապես արաբական պետությունները, որոնք ջարդերից հետո ընդունել են գաղթական հայերին», - ընդգծել է նա: Ընդ որում, Կրիկոր Ավգուստինը հիշեցրել է, որ հայ կաթոլիկ համայնքը «ցեղասպանությունը չի կապում իսլամական աշխարհի կամ արաբական երկրների հետ»:

«Լիովին համաձայն եմ». Այվազյանը՝ Բայդենի ուղերձի կարևոր շեշտադրման մասին

Հայոց ցեղասպանությունը ավելի վաղ պաշտոնապես ճանաչել են Լիբանանն ու Լիբիան, 2020 թվականին նրանց օրինակին հետևել է Սիրիան`երկրի խորհրդարանն ընդունել է 1915-ին հայերի զանգվածային ոչնչացման և տեղահանության ճանաչման ու դատապարտման մասին օրինագիծը:

Ըստ թեմայի

Մեր ընդհանուր Կարսը և Սղերդը. ինչպես կարող է թափ առնել Ցեղասպանության ճանաչման պայքարը
«Նրանց ներքին գործն է». Պեսկովը` Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին
Կարո Փայլանը Թուրքիայի մեջլիսին առաջարկում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
թեգերը:
Հայոց ցեղասպանություն, հոգևորական, Եգիպտոս, Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ)

Գլխավոր թեմաներ