10:46 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
202 0 0

Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատարը խոսել է հայ զինվորների մանեկենների մասին։ Նա Ադրբեջանին հորդորել է հրաժարվել թշնամանք ու ատելություն հրահրելուց:

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի - Sputnik. Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միատովիչը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղած նամակում դատապարտել է Բաքվի «ռազմավարի պուրակի» բացումը:

Միատովիչը կոչ է արել առավելագույն զգուշություն ցուցաբերել, որպեսզի հասարակության միջև առանց այդ էլ խորապես արմատավորված դժգոհությունները չավելանան:

Այս համատեքստում հանձնակատարը մտահոգություն է հայտնել վերջերս Բաքվում բացված «պուրակի» առնչությամբ, որտեղ ցուցադրվում են հայկական ռազմական տեխնիկան, անմարդկային տեսարաններ, այդ թվում ՝ մահացած և մահացող հայ զինվորների մոմե մանեկեններ:

Ադրբեջանում բացված «պուրակ-թանգարանը» նախատեսված է նաև երեխաների համար. ՀՀ ՄԻՊ-ի արձագանքը

«Ես նման տեսարանները շատ տագնապալի ու նվաստացուցիչ եմ համարում։ Դա կարող է միայն ավելի ուժեղացնել թշնամական տրամադրությունները, թշնամանքի լեզուն, ինչպես նաև խթանել անհանդուրժողականության դրսևորումները», - նշել է Միատովիչը։

Նա Ալիևին հորդորել է դեմ հանդես գալ այնպիսի հռետորաբանությանը կամ գործողություններին, որոնք թշնամանք և ատելություն են բորբոքում, և դրա փոխարեն ջանքերն ուղղել Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների հաշտեցմանը, առաջին հերթին՝ ապագա սերունդների բարօրությանը:

Նա նշել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում կմեկնի Ադրբեջան`պայմանով, որ կկարողանա մուտք գործել մարդու իրավունքներին առնչվող բոլոր վայրեր՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:

Ադրբեջանի ԱԳՆ-ում Միատովիչի մտահոգությունն անհիմն են անվանել:

Ըստ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության` «ռազմավարի պուրակը» խորհրդանշում է միջազգային իրավունքի ու արդարության հաղթանակը և հիշեցում է, որ ռասիզմը, խտրականությունն ու անհանդուրժողականությունը հաջողության շանս չունեն:

Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում

«Հաշտեցումը պահանջում է համապատասխան վերաբերմունք անցյալի հանցագործությունների և դրանց զոհերի նկատմամբ` ներառյալ մեղավորներին պատասխանատվության ենթարկելը և վնասի հատուցումը»,– հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ–ն:

Բաքվում խորհուրդ են տվել «անմարդկային տեսարաններ» կամ «տագնապալի ու նվաստացուցիչ տեսարաններ» փնտրել Եվրոպայի այլ վայրերում։

Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև հայտարարել է, որ 2021 թվականի ապրիլի 20-ի նամակը կասկածի տակ է դնում Միատովիչի աշխատանքի անկախությունն ու անաչառությունը, ինչը կարող է բացասաբար ազդել հանձնակատարի և Ադրբեջանի հարաբերությունների վրա:

ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչը նամակ է հղել Անտոնիո Գուտերեշին ադրբեջանական «պուրակի» հարցով

Հիշեցնենք` Բաքվում բացվել է ավար վերցված հայկական զրահատեխնիկայի «պուրակ», որը տեղակայվել է հինգ հեկտար տարածքում։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` այգու մուտքի մոտ կարելի է տեսնել ադրբեջանական բանակի կողմից վերցված ավելի քան 2000 ավտոմեքենաների համարանիշներ, ինչպես նաև բազմաթիվ սաղավարտներ։ Տարածքում կան նաև հայ զինվորների մանեկեններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քառատողով էր պատասխանել Ադրբեջանի նախագահին, որն այցելել էր «պուրակ» ու լուսանկարվել։  Ադրբեջանի ԱԳՆ–ն էլ բանաստեղծությամբ էր արձագանքել Փաշինյանի ասածին։

Ադրբեջանում պահվող հայերը պետք է վերադարձվեն առանց «բայց»-երի. Ավստրիայի ներկայացուցիչ

թեգերը:
պուրակ, Բաքու, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ