21:00 07 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
82 0 0

Չորս հոգուց բաղկացած խումբը ծեծկռտուք է սկսել մյուս երեք ճանապարհորդների հետ, որոնք այդ պահին նույնպես գտնվել են թռիչքի գնացող հատվածում:

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի - Sputnik. Մայամիի միջազգային օդանավակայանում ուղևորները զանգվածային ծեծկռտուք են սարքել ինքնաթիռում նստատեղերի պակասի պատճառով: Ծեծկռտուքի ականատեսների տեսանյութը հրապարակել է CBS Chicago գործակալությունը։​

Պարբերականի տեղեկություններով ՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի ՝ ապրիլի 25-ին, American Airlines ընկերության տերմինալում ՝ դեպի Չիկագո չվերթից առաջ: Ծեծկռտուքը սկսվել է այն բանից հետո, երբ ավիաընկերության աշխատակիցը չորս հոգուց բաղկացած խմբին հայտնել է, որ ընդամենը երեք տեղ է մնացել, իսկ երեք ուղևորներից բաղկացած հաջորդ խմբին ասել է, որ բոլոր տեղերը զբաղված են, և առաջարկել է սպասել հաջորդ օդանավին:

Ինչպես նշել է ոստիկանությունը, չորս հոգուց բաղկացած խումբը ծեծկռտուք է սկսել մյուս երեք ճանապարհորդների հետ, որոնք այդ պահին նույնպես եղել են օդանավակայանի այդ հատվածում:

Տեսանյութերում երևում է, թե ինչպես են յոթ տղամարդ ծեծում իրար։ Նրանք միմյանց հարվածում են բռունցքներով և ոտքերով, խփում հատակին ընկածին։ Մյուս ուղևորները փորձում են բաժանել նրանց և կարգի հրավիրելու կոչեր են անում։

Նշվում է, որ տուժածները չեն ցանկացել մեղադրանքներ ներկայացնել։ Հարձակվողներից մեկին ձերբակալել են, երեքին ոստիկանությունը որոնում է։

Ըստ թեմայի

Ծեծկռտուք Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին. բեռնատարի սպանված վարորդը հայ է. 360 TV
Վանաձորում խանութի տիրոջը ծեծել են դիմակի բացակայության համար զգուշացումից հետո
«Ծեծել եմ նրան». Գոհար Ավետիսյանն ամուսնու հետ հանգստանում է մալդիվյան լողափում. տեսանյութ
Արսեն Թորոսյանը հերքում է՝ իրեն չեն ծեծել
թեգերը:
Ծեծկռտուք, օդանավակայան, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ