19:57 11 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.10
  • GBP737.78
  • EUR635.08
  • RUB7.06
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
86 0 0

Եվրամիությունը կրկին ընդգծում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահության կառուցման և կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար:

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի- Sputnik. Եվրամիությունը Ադրբեջանին կոչ է արել Մարդու իրավունքների եվրոպական դատարանին տրամադրել հայ գերիների վերաբերյալ տեղեկատվությունը, որն ավելի վաղ հայցել էր դատարանը:

ԵՄ–ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրամիությունը ողջունում է հրադադարի ռեժիմի ամրապնդումը, որը հաջորդել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կողմերի միջև հրադադարի համաձայնությանը։ Դրական է գնահատվում նաև զոհվածների աճյունների վերադարձի իրականացումը և մարդասիրական աջակցության տրամադրումը բնակչության այն հատվածին, որոնք խիստ տուժել են հակամարտության հետևանքով:

«Եվրամիությունը կրկին ընդգծում է, որ նոր ջանքեր են անհրաժեշտ երկու երկրների միջև վստահության կառուցման և կայուն խաղաղության հարցում առաջընթաց գրանցելու համար: Սա նշանակում է, որ պետք է զերծ մնալ թշնամական ու վիրավորական հռետորաբանությունից, հնարավորինս շուտ ավարտին հասցնել բոլոր ռազմագերիներին ու կալանավորված անձանց՝ անկախ նրանց ձերբակալման պայմաններից, վերադարձի գործընթացը, ինչպես նաև համագործակցել այլ կարևոր հարցերի շուրջ, ինչպիսին է ականազերծումը»,–ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից Նախարարների խորհրդին ուղղված վերջին ծանուցմանը` կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին ռազմական հակամարտությանն առնչվող միջանկյալ միջոցառումների հետ։ Այդ առումով ԵՄ–ն հայտարարել է, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մասնակից պետությունները պարտավոր են հետևել միջանկյալ միջոցներին և կոչ է արել Ադրբեջանին տրամադրել պակասող այն տեղեկատվությունը, որը պահանջել է դատարանը:

Նոր զարգացումներ. ՄԻԵԴ-ը հայ գերիների հարցով ծանուցել է ԵԽ նախարարների կոմիտեին

Նշենք, որ ոչ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։ Մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 69 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։ Հայկական կողմի տվյալներով` այս ընթացքում ադրբեջանական գերության մեջ սպանվել է 3 հայ ռազմագերի։

Ըստ թեմայի

Ֆրանսիացի պատգամավորը հայ գերիներին ազատելու պահանջով բանաձև է ներկայացրել խորհրդարան
Հայ գերիներն Ադրբեջանում ենթարկվել են խոշտանգումների. նոր փաստեր կներկայացվեն ՄԻԵԴ
Կան հայ գերիների խոշտանգման, խեղման ու սպանության անվիճելի փաստեր. Միրզոյանի ելույթը
թեգերը:
ռազմագերի, գերի, հայ, Ադրբեջան, Եվրամիություն

Գլխավոր թեմաներ