01:39 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
91 0 0

Ոստիկանները փակել են դեպի Թաքսիմի հրապարակ տանող մետրոյի բոլոր կայարանների մուտքերը։

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Թուրքիայի ոստիկաններն ավելի քան 60 անձի են ձերբակալել, որոնք փորձում էին Թաքսիմի հրապարակում մայիսմեկյան ակցիա իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` թուրքական լրատվամիջոցներին հղում տալով։

Հարցն այն է, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված Թուրքիայում սահմանափակումներ են գործում։ Չնայած դրան, որոշները որոշել էին Մայիսի 1-ը տոնել Թաքսիմի հրապարակում, որը ոստիկանները կանխավ փակել էին։

Արդյունքում ոստիկանները թույլ չեն տվել հրապարակ մտնել և մի քանի տասնյակ անձի են ձերբակալել։ Ոստիկանները փակել են դեպքի Թաքսիմի հրապարակ տանող մետրոյի բոլոր կայարանների մուտքերը։

Նշենք, որ Թուրքիայում Մայիսի 1-ը սկսել են տոնել 2009-ից, սակայն իշխանությւոններն արգելում են մայիսմեկյան ակցիաներ իրականացնել Թաքսիմի հրապարակում, որտեղ 1977-ին «ուլտրաաջերի» զինյալների կողմից հրաձգության հետևանքով 37 մարդ է մահացել։

Պետք է ուղղենք մեր մեջքը. Փաշինյանի ուղերձը Աշխատանքի օրվա կապակցությամբ

Ըստ թեմայի

Ի՞նչ նոր կանոններ են գործելու տրանսպորտում մայիսի 18-ից հետո. խախտողները տուգանվելու են
Համավարակն ու արցախյան պատերազմը մեր աշխատաշուկային հասցրին աներևակայելի վնասներ
Աշխատելն անհրաժեշտություն է հատկապես ամենաբարդ իրավիճակներում. Արմեն Սարգսյան
թեգերը:
Ձերբակալություն, աշխատանք, Ոստիկանություն, Թուրքիա

Գլխավոր թեմաներ