09:28 13 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.27
  • GBP738.12
  • EUR633.77
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
22 0 0

Տաջիկստանն ու Ղրղզստանը սահմանից դուրս են բերել իրենց զորամիավորումները, բանակցություններ են ընթանում, սակայն երկու երկրների դատախազությունները քրեական գործեր են հարուցել զինվորականների ագրեսիայի և տարածքներ զավթելու փորձ կատարելու համար:

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Ղրղզստանի գլխավոր դատախազությունը սահմանային բախման ժամանակ տաջիկ զինվորականների գործողությունները որակել է որպես ռազմական ներխուժում՝ տարածքը գրավելու նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ղրղզստանը:

Ղրզստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` Տաջիկստանի զինծառայողների գործողությունները վկայում են Ղրղզստանի ինքնիշխանության և ամբողջականության նկատմամբ նախապես ծրագրված սադրանքի ու ագրեսիայի մասին:

Ըստ դատախազության` տեղի է ունեցել զինված հարձակում, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են սպանվել, կրակ է բացվել ինքնաձիգներից, ականանետներից, զրահատանկային տեխնիկայից, մարտական ուղղաթիռներից և բանակային այլ սպառազինությունից, արձանագրվել է Ղրղզստանի տարածքի և բնակավայրերի գրավում, ինչպես նաև մարտական ուղղաթիռների հարձակում Ղրղզստանի սահմանապահ ուղեկալների վրա:

Տաջիկստանի իրավապահ մարմիններն էլ իրենց հերթին են քրեական գործ հարուցել ղրղըզ զինվորականների դեմ։

Երկրի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին ղրղզական զինվորականների գործողությունները, ըստ միջազգային նորմերի, գնահատվում են որպես ագրեսիայի ակտ։

Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանամերձ շրջանների բնակիչների հակամարտությունը ապրիլի 29-ին վերածվել էր երկու երկրների զինվորականների զինված դիմակայության: Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահների միջև բախումները տևել էին ավելի քան 6 ժամ։ Ըստ տեղեկությունների` երկու կողմերից 50 մարդ է մահացել, ավելի քան 200-ը ուժել են: Ապրիլի 29-ի երեկոյան կողմերը պայմանավորվեցին, որ կրակը դադարեցնում են, իսկ զինվորականներին հետ են քաշում սահմանից, սակայն հաջորդ օրը փոխհրաձգությունը վերսկսվեց: Հերթական զինադադարը ձեռք բերվեց ապրիլի 30-ի երեկոյան։ Տաջիկստանի բոլոր զինվորականները մայիսի 1-ին լքեցին Ղրղզստանի տարածքը։ Այս պահին սահմանային իրավիճակը կայուն է։

թեգերը:
Տաջիկստան, Ղրղզստան

Գլխավոր թեմաներ