00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
16 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես են թռչում, մանևրում և խոցում թիրախը․ ամեն ինչ «Իսկանդերի» մասին

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցРазвёртывание оперативно-тактического ракетного комплекса "Искандер-М"
Развёртывание оперативно-тактического ракетного комплекса Искандер-М - Sputnik Արմենիա, 1920, 04.05.2021
Բաժանորդագրվել
Քչերին է հայտնի, թե ինչ կառուցվածք ունեն «Իսկանդեր» համակարգերի հրթիռները, ինչպես են մանևրում օդում և խուսափում ՀՕՊ-ից, ինչպես են ուղղվում թիրախին։

Ռուսական Naked Science գիտահանրամատչելի կայքը հրապարակել է 2006 թ․-ին Ռուսաստանում սպառազինության ընդունված «Իսկանդեր» հրթիռային համալիրի վերլուծությունը: Բնականաբար, նշվում են հրթիռների գործողության միայն ընդհանուր սկզբունքները, իսկ մանրամասները և ճշգրիտ ՄՏԲ-ն (մարտավարական-տեխնիկական բնութագրեր) գաղտնի են մնում։

Церемония спуска на воду головного судна  Владимир Мономах  - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2021
Մինչև մայիսի 9-ը Ռուսաստանում 6 նոր ռազմանավի շինարարություն կսկսվի

Արտահանվող տարբերակը՝ «Իսկանդեր-Է»-ն, պարզեցված մոդիֆիկացիա է, որում թռիչքի հեռահարությունը 400-ից կրճատված է մինչև 280 կմ, հրթիռները մատակարարվում են առանց կասետային լիցքերի, իսկ ինքնաթիրախավորման համակարգն այդքան բարդ չէ։ Առայժմ «Իսկանդեր-Է»-ն տրամադրվել է միայն մեկ պետության՝ Հայաստանին։

Հրթիռի կառուցվածքը

Հրթիռի հետնամասում գտնվում է շարժիչը, առաջնամասում՝ մարտական մասը, կեղծ թիրախները (որոնք նետվում են ՀՕՊ-ը մոլորեցնելու համար) և մյուս սարքավորումները։

Հրթիռը պատված է ջերմակայուն նյութերով, քանի որ մեծ արագության ժամանակ ավելանում է օդի շփումը, և այն տաքանում է մինչև 1000 աստիճան։ Դրա համար հրթիռի վրա պոլիմերային ծածկույթ է կիրառվում, որը միաժամանակ այն անտեսանելի է դարձնում ռադարների համար։

Հրթիռը տեղորոշումը ստանում է միաժամանակ մի քանի ճանապարհով՝ «ԳԼՈՆԱՍՍ» համակարգով, ինքնաթիրախավորման ռադիոլոկացիոն կամ օպտիկական գլխիկից։

Թռիչք

Հրթիռը պոչային մասում հագեցած է ղեկերով, որոնց օգնությամբ կարելի է փոխել թռիչքի ուղղությունը։ Թռիչքի մեծ արագության պատճառով աճում է նաև վերամբարձ ուժը, որը ներքևից հրում է հրթիռը (ինչպես և մյուս բալիստիկ հրթիռների դեպքում)։ «Իսկանդեր» համակարգի որոշ հրթիռներ կարող են դուրս գալ մթնոլորտի սահմաններին՝ հասնելով տիեզերքի ստորին շերտերին, որտեղ ռեակտիվ շարժիչների օգնությամբ նույնպես կարելի է մանևրել։

На Международном военно-техническом форуме (МВТФ) Армия-2020 в военно-патриотическом парке Патриот - Sputnik Արմենիա, 1920, 27.04.2021
Ռուսաստանը ռազմական ծախսերի գծով առաջին հնգյակում է. միտումները` աշխարհում և ԱՊՀ–ում

Թռիչքի ընթացքում հրթիռը մանր մանյովրներ է իրականացնում՝ փոխելով ուղղությունը (այդ պատճառով էլ քվազիբալիստիկ է կոչվում, այսինքն՝ «իբր» բալիստիկ)։ Հրթիռը մշտապես շեղվում է բալիստիկ ուղղությունից, բայց քիչ, որպեսզի հակառակորդի ՀՕՊ-ը չնկատի այդ շեղումները և չկարողանա առանձնացնել դրանք ինֆորմացիոն աղմուկից, այսինքն՝ սարքերի ֆոնային շեղումներից։

Հրթիռի այդպիսի տատանումները մեծ գերբեռնվածություններ են պահանջում (30-40g): «Բռնող» հրթիռի համար ավելի շատ է հարկավոր, իսկ այսօր այդպիսի մեծություններն անիրական են։

Հետազոտության մեջ նշվում է նաև պատահական շեղումների հնարավոր մեխանիզմը։ Հրթիռն իր շուրջը գտնվող տարածքը քառակուսիների է բաժանում (ինչպես «крестики-нолики» խաղում), և պատահական շեղվում է դեպի դրանցից մեկը։ Շեղման կետի ընտրությունը պետք է լինի «մատը պատահական դնելու» սկզբունքով, ոչ թե ալգորիթմով, ուստի այն կանխատեսել հնարավոր չէ։ Ճիշտ է, թռիչքի ընթացքում հրթիռը չպետք է շատ շեղվի հետագծից, ինչին նույնպես հետևում է դրա կառավարման համակարգը։

Թիրախառում

Հրթիռի հիշողության սարքում կարող է պահվել թիրախի շուրջ տեղանքի լուսանկարը, որը ներբեռնվում է թռիչքից առաջ։ Դա հրթիռին օգնում է իր թռիչքը շտկել թիրախի վրա ընկնելու պահին։ Ընդ որում՝ համեմատվում են նկարի և իրական իրավիճակի տարբերությունները (վերջինիս դեպքում պատկերը երևում է շարժման մեջ, տարբեր անկյուններից):

Эскиз перспективного авиационного комплекса дальней авиации (ПАК ДА, или Изделие 80)  - Sputnik Արմենիա, 1920, 06.04.2021
Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

Հատուկ մաթեմատիկական սարքի միջոցով հաշվարկվում է, թե երբ լուսանկարն ու իրական պատկերը առավելագույնս կհամընկնեն։

Հրթիռը ուղղահայաց է ընկնում, ինչը պարզեցնում և արագացնում է հարվածը։

Հարվածային մասը

Հրթիռի հարվածային մասը 480 կգ է և կարող է տարբեր լիցքեր ունենալ՝ թե՛ թերմոմիջուկային, թե՛ ֆուգասային։ Ֆուգասային արկերը լինում են ինչպես բեկորային, այնպես էլ թափանցող՝ շինությունները խոցելու համար։ Դրանք առաջին հերթին ավելի ամուր են պատրաստվում, որպեսզի ծակեն ծածկույթները, և երկրորդ՝ պայթում է մի փոքր հապաղումով, որպեսզի պայթյունը շենքի ներսում լինի։

Սա արդեն «Ջավելիններից» լուրջ է. ԱՄՆ-ն Ուկրաինային նոր զենք կփոխանցի

Ինքնագնաց

Հրթիռային համակարգը ներառում է, բնականաբար, ոչ միայն հրթիռը, այլև ինքնագնաց արձակման կայանը՝ 8х8 շասսիի վրա, որը կարող է դուպլետով երկու հրթիռ արձակել մեկ րոպե ընդմիջումով։

Развертывание наземного многофункционального модуля помех Красуха - 4  - Sputnik Արմենիա, 1920, 31.03.2021
Ինչու են ռուսական ՌԷՊ համակարգերն աշխարհում լավագույնը

Համալիրի բարձր տեխնոլոգիական հագեցվածության շնորհիվ հրթիռները կարելի է շատ արագ գործարկել երթային վիճակում՝ ընդամենը 16 րոպեում, ընդ որում՝ մեկնարկային դիրքի համար խրամատավորվելու կամ այլ ինժեներական աշխատանքների իրականացնելու անհրաժեշտություն չկա։

Բնութագրեր

Նշվում է նաև «Իսկանդերների» բնութագրերի մի մասը։ Հրթիռի արագությունը վայրկյանում մինչև 2600 մետր է, իսկ թիրախի մոտ՝ 700-800 մ/վ։ 9М723 աերոբալիստիկ հրթիռի զանգվածը կազմում է 3,8 տոննա, խոցման ճշգրտությունը՝ 30-70 մետր, իսկ ինքնաթիրախավորման համակարգով՝ 5-7 մետր։

Սև ծովում պայմանականորեն «ոչնչացվել է» ամերիկյան ականակիրը

Լրահոս
0