18:59 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
133 0 0

Ադրբեջանական բանակը առաջադրանքների կատարման ընթացքում կիրառում է հատուկ անօդաչու թռչող սարքեր, որոնք նախատեսված են տեղանքի օպտիկական և ռադիոէլեկտրոնային հետախուզում իրականացնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի 4 - Sputnik. Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության կազմում գտնվող տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հաշվարկները ուսումնավարժական թռիչքներ են իրականացնում: Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ վարժանքներն անցկացվում են մարտական պատրաստության պլանի համաձայն: ԱԹՍ հաշվարկները իրականացնում են գործնական թռիչքներ և ուսումնամարտական խնդիրներ՝ ուսուցման ընթացքում ամենաժամանակակից մարզասարքերով կուտակված հմտությունները կատարելագործելու նպատակով:

«Անօդաչու թռչող սարքերի հաշվարկները, ժամանակին ու ճիշտ բացահայտելով պաշտպանության խորքում գտնվող պայմանական հակառակորդի թիրախները, կատարում են իրենց առջև դրված խնդիրները, ինչպես նաև հետախուզություն են իրականացնում տարբեր բարձրություններում և ստացված տվյալները փոխանցում կառավարման կետերին», - ասված է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանցի զինծառայողները խոշտանգել ու սպանել են 19 հայ գերիների․ հայտնի են անունները

Աղբյուրի համաձայն՝ խնդիրների կատարման ընթացքում կիրառվում են հատուկ անօդաչուներ, որոնք նախատեսված են տեղանքի օպտիկական և ռադիոէլեկտրոնային հետախուզում իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի 6-8-ը անցկացվել են կապավորների ադրբեջանա-թուրքական զորավարժություններ։ Վարժանքների ընթացքում օգտագործվել են կապի ժամանակակից միջոցներ և կառավարման ավտոմատացված համակարգեր:

Մայիսի 9 -ին ընդառաջ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթները

թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ