ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի - Sputnik. ԱՄՆ Միսիսիպի նահանգի Հատիսբերգ քաղաքում փոքր ինքնաթիռ է ընկել բնակելի տան վրա, ինչի հետևանքով 2 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է WDAM-TV-ն:
Փարիզում ինքնաթիռ է կործանվել. կա 4 զոհ
Այժմ դեպքի վայրը շրջափակված է, աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Ոստիկաններն ու հրշեջներն ահազանգին արձագանքել են տեղական ժամանակով 23:20-ին (Երևանի ժամանակով 08:20):
Լոնդոնյան օդանավակայանում հայտնված ուրվական ինքնաթիռը ցնցել է մարդկանց. տեսանյութ
ԱՄՆ-ի դաշնային ավիացիոն վարչությունը հետաքննություն է անցկացնում:
Hattiesburg, Mississippi crash: Two dead after a plane crashed into a home, officials say https://t.co/WfbNBFlL2X
— Rifnote News Aggregates (@rifnote) May 5, 2021
Իրկուտսկի մարզում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվել. մահացածներ կան