19:06 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
67110

Մասնագետները վստահ են, որ չինական հրթիռը կվերադառնա երկիր, բայց թե որտեղ և երբ կընկնի, դեռ հստակ չէ. կանխատեսումները տարբեր են։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Պենտագոնի գնահատականներով ՝ չինական «Long March 5B» կրող հրթիռը, որը տիեզերք բարձրանալուց հետո դուրս է եկել վերահսկողությունից, կարող է առաջիկա օրերին Երկրի վրա ընկնել, բայց ընկնելու վայրն անհնար է կանխատեսել։

«Մեր կանխատեսումներով` հրթիռը կրկին մթնոլորտ կմտնի մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում։ Այս երկու օրվա ընթացքում շուրջերկրյա ճանապարհորդություն կկատարի 30 անգամ։ Հրթիռը շարժվում է ժամում մոտավորապես 18 հազար մղոն արագությամբ։ Եվ եթե հաշվարկներում մեկ ժամով սխալվենք, չենք իմանա, թե հատկապես որտեղ կընկնի այն», – CNN հեռուստաալիքին ասել է Հարվարդի համալսարանի աստղաֆիզիկական կենտրոնի աշխատակից Ջոնաթան Մաքդաուելը։

«Ռոսկոսմոսից» հայտնել են, որ հրթիռը Ռուսաստանի տարածք չի ընկնի։

Ռուսական հրթիռակիրները 8-ժամանոց թռիչք են իրականացրել Արկտիկայի ջրերի վրայով․ տեսանյութ

ԱՄՆ ՌՕՈւ-ի նախնական կանխատեսման համաձայն` հրթիռն ընկնելու է Խաղաղ օվկիանոսի հարավային մասում:

Հեռահար ավիացիա․ երբ կթռչի Ռուսաստանի ռազմավարական հրթիռակիրը

թեգերը:
Երկիր մոլորակ, հրթիռ, Չինաստան

Գլխավոր թեմաներ