18:48 31 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
518 0 0

Գեներալը հիշեցնում է, որ Վաշինգտոնն ամրացնում է մի երկրի «հակաահաբեկչական հնարավորությունները», որն Արցախի դեմ պատերազմում ակտիվորեն ահաբեկիչներ էր օգտագործում։

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի  - Sputnik. Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու մասին Ջո Բայդենի վարչակազմի որոշումը վկայում է Անդրկովկասում Թուրքիայի հետ միասին ամրապնդվելու ԱՄՆ-ի ցանկության մասին։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել հայկական բանակի հիմնադիրներից մեկը՝ գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

Ինչպես արդեն հայտնել ենք, ԱՄՆ նախագահը Կոնգրեսին ասել էր, որ վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի կասեցումը։ Բանաձևն ընդունվել էր 1992թ․-ին՝ հայկական լոբբիի ճնշման արդյունքում։ Փաստաթուղթը սահմանափակում էր ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին պետական մակարդակով օգնություն ցուցաբերելը։ Սակայն 2001 թ․-ից ամերիկյան վարչակազմերը ժամանակավորապես դադարեցնում էին ակտի գործողությունը։ Նախագահի թեկնածու եղած ժամանակ Բայդենը խոստացել էր վերանայել այդ սովորությունը, բայց  խոստումը, ըստ էության, չկատարեց։

Վաշինգտոնում հայտարարում են, որ օգնությունն անհրաժեշտ է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին աջակցելու, ինչպես նաև «Ադրբեջանի սահմանների անվտանգության ամրապնդման» համար։

Տեր-Գրիգորյանցը նշում է, որ խնդիրը պետք է ավելի լայն համատեքստում դիտարկել։ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը միշտ էլ եղել է ԱՄՆ-ի ծրագրերում, և հիմա, հատկապես հաշվի առնելով Թուրքիայի ռազմաքաղաքական «ներխուժումը», Վաշինգտոնը որոշել է խառնաշփոթի մեջ իր համար էլ տեղ գտել այս արևի տակ։

 «Ադրբեջանն այս բոլոր տարիներին պատրաստվել է պատերազմի և իրավիճակը հասցրել է պատերազմականի` Թուրքիայի անմիջական աջակցությամբ ագրեսիա սանձազերծելով ընդդեմ Ղարաբաղի։ Ներկայիս գործընթացները վկայում են, որ այդ ամենի հետևում ԱՄՆ-ն էր կանգնած։ Դա, իհարկե, ամերիկացիներին պատիվ չի բերում»,-ասում է նա։

Անակնկալ արդեն մատուցել է. Բայդենը խոստումներից ո՞րն է կատարել ու ո՞րը չի արել 100 օրում

Գեներալն աբսուրդային է համարում այն, որ «հակաահաբեկչական» հնարավորություններն ուժեղացնելու շիրմայի հետևում ամերիկացիներն օգնում են մի երկրի, որը ահաբեկիչներ է օգտագործել Արցախի դեմ։ Թուրքիան ու Ադրբեջանը հակամարտության գոտի հազարավոր ծայրահեղականներ են բերել Մերձավոր Արևելքից՝ տարածաշրջանում լուրջ ահաբեկչական վտանգ ստեղծելով, իսկ մի քանի ամիս անց ԱՄՆ-ն նրանց օգնություն է ցուցաբերում, իբր ահաբեկչության դեմ պայքարում։

«ԱՄՆ-ն առհասարակ պետք է պատժամիջոցներ կիրառեր Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ՝ Ղարաբաղում բազմաթիվ պատերազմական հանցագործությունների համար, հայ գերիների և քաղաքացիական անձանց գլխատման, խաղաղ բնակավայրերի գնդակոծման համար: Սակայն, ցավոք, ամերիկացիները որոշել են օգնել ագրեսորին, որպեսզի նա ավելի ագրեսիվ դառնա»,-հայտարարեց մեր զրուցակիցը։

Գեներալը կարծում է, որ Հայաստանն իր հերթին պետք է Բաքվի այդ «նախապատրաստություններին» հակադրի սեփական զինված ուժերում լայնածավալ բարեփոխումները, Ռուսաստանի հետ սերտ համակարգումը և ժամանակակից սպառազինությունների գնումը:

Նրա կարծիքով՝ հայկական բանակին նոր դոկտրին է անհրաժեշտ, զարգացման հայեցակարգ։ Պետք է բանակը վերակառուցել՝ հաշվի առնելով նախորդ փորձը։ Եվ այս առումով Ռուսաստանի՝ որպես հիմնական ռազմական և ռազմատեխնիկական գործընկերոջ դերը դժվար է գերագնահատել։ Հայաստանին անհրաժեշտ են անօդաչու թռչող սարքեր, հակաօդային պաշտպանության ցամաքային համակարգեր, մարտավարական հրթիռային համալիրներ, ռեակտիվ հրետանի, սովորական հրետանի։ Ռուսաստանն այս ամենն ունի, ընդ որում, նրա ունեցածը լավագույնն է աշխարհում։ Դրանից պետք է օգտվել։

Ըստ թեմայի

Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը
Ադրբեջանից վերադարձած գերիների համար վերասոցիալականացման ծրագրեր են մշակվում
Ադրբեջանը խոչընդոտելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. ՀՀ վարչապետի պաշտոնակատար
թեգերը:
Նորատ Տեր–Գրիգորյանց, սպառազինություն, Զենք, Ադրբեջան, Ջո Բայդեն, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ