01:52 26 հուլիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD483.42
  • GBP664.12
  • EUR568.89
  • RUB6.57
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
83 0 0

Իրանի նախկին նախագահն արդեն մասնակցել է 2017 թվականի մայիսին կայացած նախագահական ընտրությանը: Այն ժամանակ նրա որոշումն անսպասելի էր շատերի համար:

ԵՐԵՎԱՆ, մայիսի 12 - Sputnik. Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որը 2005-ից 2013 թվականը զբաղեցրել է երկրի նախագահի պաշտոնը, գրանցվել է հունիսին կայանալիք նախագահական ընտրությանը մասնակցելու համար։ Տեղեկությունը հաղորդում է «Tasnim» գործակալությունը:

Նշվում է, որ Ահմադինեժադի՝ թեկնածուների գրանցման վայր գալու պահին ավելի քան հարյուր կողմնակիցներ են սպասել նրան։

Չիրացված ներուժ կա․ նախարար Պապիկյանն ու Իրանի դեսպանը հանդիպել են

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ նախագահական մրցավազքին մասնակցելու մտադրություն ունի նաև Իրանի դատական իշխանության ներկայիս ղեկավար Իբրահիմ Ռաիսին, որ 2017 թվականին Հասան Ռոհանիի գլխավոր մրցակիցն էր:

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ–ի միջոցով ԵԱՏՄ շուկա մուտք գործելու հեռանկարը

Նախագահական ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցողների պաշտոնական գրանցումը սկսվել է մայիսի 11-ին ու կտևի մինչև մայիսի 15-ը: Դրանից հետո Սահմանադրության պահապանների խորհուրդը կստուգի գրանցված թեկնածուներին ու կհաստատի թեկնածությունները: Այնուհետև մայիսի 26-27-ն ընկած ժամանակահատվածում ներքին գործերի նախարարությունը կհայտարարի թույլատրված թեկնածուների անունները, որից հետո մասնակիցները կկարողանան սկսել իրենց նախընտրական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 17-ը:

Նախագահական ընտրությունը նախատեսված է հունիսի 18-ին։ Իրանի ներկայիս նախագահ Հասան Ռոհանին, օրենսդրության համաձայն, չի կարող մասնակցել նախընտրական մրցարշավին, քանի որ ավարտին է մոտենում նրա նախագահության երկրորդ ժամկետը:

Հայաստան-Իրան սահմանը մշտապես եղել է խաղաղության և համագործակցության «կամուրջ». դեսպան

թեգերը:
ՏԻՄ ընտրություններ, Նախագահ, Իրանի Իսլամական Հանրապետություն

Գլխավոր թեմաներ