20:20 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD507.90
  • GBP709.23
  • EUR606.64
  • RUB7.03
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
18201

Իսրայելն ապրում է սովորական ռեժիմով՝ չնայած Գազայի հատվածի հետ սահմանին տիրող լարված իրավիճակին։

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Իսրայելի Լոդ քաղաքում հրթիռակոծության հետևանքով տուժածների և զոհերի թվում հայեր չկան: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչ Տիրան Հակոբյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրթիռային հարձակման հետևանքով Լոդում մարդիկ են մահացել, զոհերի թվում նաև երեխա կա:

«Ցերեկը իրավիճակը հանգիստ է լինում, հիմնականում երեկոյան և գիշերային ժամերին է լարված։ Գնդակոծությունների հետևանքով հայկական տաճարները չեն ավերվել»,– ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ երկրում կյանքն ընթանում է սովորական ռեժիմով, մարդիկ նաև աշխատանքի են գնում, այդ պատճառով ռազմական կամ արտակարգ դրություն չի մտցվել: Ըստ Հակոբյանի` Իսրայելում կարծում են, որ հատկապես լարված կլինի այսօր երեկոյան, քանի որ մայիսի 12-ը ռամադանի վերջին օրն է (մահմեդականների համար պարտադիր պահքի ամիս):

ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ մշտական կապի մեջ են Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի, ինչպես նաև հայկական համայնքային կառույցների հետ:

«Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ չկան, համայնքային կյանքն ընթանում է բնականոն հունով»,– հաստատեցին գերատեսչությունից:

Ավելի վաղ ՀԱՄԱՍ շարժման «Ալ Քասամ» բրիգադի մարտական թևը հարյուրավոր հրթիռներ էր արձակել Իսրայելի ուղղությամբ: Շարժման ներկայացուցիչներն ընդգծել էին, որ գնդակոծությունների ակտիվացումը կապված է Պաղեստինի բնակելի շենքերին ուղղված հարվածների հետ:

Իսրայելի բանակը հայտարարել է, որ չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի կարևոր դեմքերին

Ըստ թեմայի

«Խորապես մտահոգված ենք». ՀՀ ԱԳՆ–ի կոչը երուսաղեմյան բախումների կողմերին
Երուսաղեմում պաղեստինցիները քարեր են նետել ոստիկանների վրա. տեսանյութ
Չավուշօղլուն առաջարկում է միջազգային «պաշտպանության ուժեր» ուղարկել Պաղեստին
թեգերը:
հայեր, Իսրայել

Գլխավոր թեմաներ