18:20 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
32 0 0

Ապրիլի 13-ի հեռախոսազրույցի ընթացքում Բայդենը Պուտինին առաջարկել է երկկողմ քննարկում անցկացնել չեզոք երկրի տարածքում:

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ձևաչափի հարցը կլուծվի համաճարակաբանների կողմից։ Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հանդիպման ձևաչափը համաճարակաբանների քննարկման առանձին առարկա կդառնա», - լրագրողներին ասել է Պեսկովը ՝ պատասխանելով հարցին, թե ինչ ռեժիմով կարող է անցնել հանդիպումը:

Պեսկովը նաև հայտնել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման ժամկետների և վայրի մասին դեռևս պայմանավորվածություն չկա:

«Ոչ, առայժմ ոչ մի պայմանավորվածություն չկա այդ մասին։ Այս թեման դեռ քննարկման և վերլուծության փուլում է», - ասել է Պեսկովը։

Ապրիլի 13-ին Բայդենը հեռախոսազրույցի ընթացքում Պուտինին կոչ է արել երկկողմ գագաթնաժողով անցկացնել չեզոք երկրի տարածքում: Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ նախագահները կարող են հանդիպել ամռանը։

Ապրիլի 21-ին նա հաստատել է, որ երկու երկրների կառավարությունները շարունակում են քննարկել առաջնորդների հանդիպման գաղափարը: Ապրիլի 25-ին Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Մոսկվան և Վաշինգտոնը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել հուլիսին պետությունների ղեկավարների հանդիպման վերաբերյալ:

Բայդենն ու Էրդողանը պայմանավորվե՞լ էին. Լոքմագյոզյանը կասկածներ ունի

Ըստ թեմայի

Միջուկային գործարքի շուրջ բանակցություններում ԱՄՆ-ն ժամանակ է ձգում, իսկ Իրանը շտապում է
ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել 50 մլն դոլար օգնություն տրամադրել Արցախին
Բատիկյանի Լինքոլնը, Բելիզի Արմենիա գյուղն ու ԱՄՆ–ի հայ ոստիկանը. Հակոբջանյանի արկածները
թեգերը:
Դմիտրի Պեսկով, Ռուսաստան, Վլադիմիր Պուտին, ԱՄՆ, Ջո Բայդեն

Գլխավոր թեմաներ