18:38 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD492.30
  • GBP686.02
  • EUR583.77
  • RUB6.76
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
99 0 0

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ցամաքային գործողություն չի իրականացվել։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Իսրայելի ռազմաօդային ուժերն անցած գիշեր Գազայի հատվածի ռազմական թիրախների դեմ իրականացրել են հակամարտության նոր փուլի սկսվելուց ի վեր խոշորագույն գործողությունը: Տեղեկությունն այսօր լրագրողներին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը։

Նրա խոսքով՝ մայիսի 14-ի գիշերը Գազայի հատվածում միաժամանակ 150 թիրախ է հարձակման ենթարկվել։ Օդային հարձակումը 40 րոպե է տևել։

Կոնրիկուսը նշել է, որ հարձակման նպատակը եղել է թունելների ցանցը, որն օգտագործվում է թաքնվելու ու տեղափոխելու նպատակով: Ընդ որում՝ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ ցամաքային գործողություն չի իրականացվել։

Կոնրիկուսի խոսքով՝ մայիսի 10-ից պաղեստինցիները Գազայի հատվածից Իսրայելի տարածքով արձակել են ավելի քան 1,8 հազար հրթիռ, որոնցից 430-ը ընկել են հենց պաղեստինյան անկլավի տարածքում՝ չհատելով սահմանը:

Ինչ իրավիճակ է Իսրայելում և Գազայում ավիահարվածներից հետո. լուսանկարներ

Ըստ թեմայի

Իսրայելի բանակը հայտարարել է, որ չեզոքացրել է ՀԱՄԱՍ-ի կարևոր դեմքերին
Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ
«Ուժեղ ու զսպող դաս տալ Իսրայելին». Պուտինն ու Էրդողանը քննարկել են իրավիճակը Պաղեստինում
թեգերը:
Իսրայել, Պաղեստին, հրթիռ

Գլխավոր թեմաներ