ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ադրբեջանի ռազմաօդային ուժերը ուսումնամարզական թռիչքներ են իրականացնում, որոնց մասնակցում են թուրքական արտադրության Bayraktar անօդաչու սարքերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:
Նշվում է, որ ուսումնամարզական թռիչքներն իրականացվում են նախապատրաստման ծրագրի համաձայն: Bayraktar-ից բացի զորավարժություններում ներգրավված են նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի տարբեր տեսակի մարտական ինքնաթիռներ ու այլ անօդաչու թռչող սարքեր:
«Ավիացիոն միջոցների թռիչքներն իրականացվում են որոշակի երթուղիներով։ Մարտական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացվող վարժանքների շրջանակում անօդաչու թռչող սարքերի ռազմական օդաչուներն ու օպերատորները խնդիրները կատարում են գիշերային ու ցերեկային ժամերին»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վարժանքների ընթացքում իրականացվում է օդային հետախուզություն՝ պայմանական հակառակորդի ցամաքային թիրախների կոորդինատների բացահայտմամբ:
Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություններ կանցկացնեն