04:17 21 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը աշխարհում (1034)
150 0 0

Արքայադուստրը դիմել է բժիշկների օգնությանը։ Արդեն մեկ ամիս է նա բուժում է ստանում տանը։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի –  Sputnik. Անգլիայի Քենթ կոմսության արքայադուստր Միշելի մոտ AstraZeneca (Vaxzevria) դեղամիջոցով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո թրոմբներ են առաջացել։ Տեղեկությունը հայտնում է The Sun–ը` հղում անելով սեփական աղբյուրին։

Նշվում է, որ պատվաստվածների մոտ թրոմբագոյացման  պատճառը կարող է լինել արտադրական սխալը, անհատական ​​ռեակցիան կամ պաթոլոգիաների նկատմամբ հակվածությունը:

Նշվում է նաև, որ արքայադուստրը դիմել է  բժիշկների օգնությանը։ Արդեն մեկ ամիս է նա բուժում է ստանում տանը։

«Բոլորի համար անհանգիստ ժամանակներ էին։ Արքայադստեր կողքին եղած մարդկանց համար ծանր էր տեսնել նրա տառապանքները։ Նա իսկապես անցավ այդ ամենի միջով», – պատվաստման հետևանքները մեկնաբանելով` հայտարարել է արքայադստերը մոտ կանգնած աղբյուրը։

Անցած տարվա նոյեմբերին Քենթի արքայադուստրը վարակվել էր կորոնավիրուսով։  Դրանից հետո նա ինքնամեկուսացել էր Արևմտյան Լոնդոնում գտնվող Քենսինգթոնյան պալատի իր տանը։

Վահան Քերոբյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ապրիլի 23-ին Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (ЕМА) հայտարարեց, որ դեռ չեն կարողացել պարզել ադենովիրուսային դեղամիջոցներով (որոնց շարքին են պատկանում AstraZeneca և Jonhson & Jonhson պատվաստանյութերը)  կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո թրոմբոզների զարգացման պատճառները։

թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (1034)

Ըստ թեմայի

«Արսեն Թորոսյանը ճիշտ էր». ԱԺ պատգամավորները պատվաստվեցին COVID-19-ի դեմ AstraZenaca–ով
Որքան գումար է ծախսել ՀՀ առողջապահության նախարարությունը Covid-19–ի դեմ պայքարի շրջանակում
Հայաստանում արդեն մոտ 11 հազար մարդ է պատվաստվել Covid-19-ի դեմ
թեգերը:
Անգլիա, արքայադուստր, կորոնավիրուս, «AstraZeneca» պատվաստանյութ

Գլխավոր թեմաներ