02:39 04 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD490.93
  • GBP683.08
  • EUR583.32
  • RUB6.74
Աշխարհ
Ստանալ կարճ հղումը
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (209)
136 0 0

Ֆրանսիան «ուշադիր հետևում է իրավիճակին» և կողմերին կոչ է անում շարունակել բանակցությունները` հայկական տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը հասնելու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը  Բաքվին և Երեւանին կոչ է արել պայմանավորվել Ադրբեջանի զորքերը հայկական տարածքից դուրս բերելու մասին: Այս մասին այսօր`մայիսի 17–ին, հայտնել են ֆրանսիական դիվանագիտական գերատեսչությունում՝ ադրբեջանցի և հայ գործընկերների հետ Նախարար Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հեռախոսազրույցների արդյունքներով։

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին վերջերս տեղի ունեցած լարվածության կապակցությամբ Ժան Իվ Լե Դրիանը հիշեցրել է Ֆրանսիայի մեծ մտահոգության և Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանմանը նրա հավատարմության մասին»,-նշել են Ֆրանսիայի ԱԳՆ–ում:

Ընդգծվում է, որ Ֆրանսիան «ուշադիր հետևում է իրավիճակին» և կոչ է անում կողմերին շարունակել բանակցությունները, որպեսզի հասնեն հայկական տարածքից ադրբեջանական զորքերի անհապաղ դուրսբերմանը:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

Մայիսի 14–ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կեսօրին պաշտոնապես ՀԱՊԿ են դիմել, նաև ռազմական աջակցություն խնդրել։

Ադրբեջանցիների հետ բանակցությունները սկսվեցին մայիսի 13–ից, հիմա դրանք կոորդինացնում է ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովը։

Երեկ` բանակցությունների ավարտից հետո Sputnik Արմենիայի հետ զրույցում Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանն ասել էր, որ բանակցությունների արդյունքում Սև լճի տարածքից ադրբեջանցիները պետք է հետ քաշվեն։ Թե ինչ պայմաններով՝ հայտնի չէ։ Նման տեղեկություն սոցցանցի իր էջում հրապարակել էր նաև ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Իսկ այսօր կայացած ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հայ-ադրբեջանական սահմանին ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ չեն եղել։ Բանակցությունները կշարունակվեն մայիսի 19–ին։

թեմա:
Սահմանային խախտումներ. իրադրությունը Սյունիքում և Գեղարքունիքում (209)

Ըստ թեմայի

Այսօր որոշ ադրբեջանցիներ հետ են գնացել. ՀԱՊԿ–ում կքննարկվի Սյունիքում ստեղծված իրավիճակը
ԱԺ հատուկ ու արտահերթ նիստերից մինչև Սյունիք ու փշալարված Թաղավարդ. շաբաթը` լուսանկարներով
Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերել
Սյունիքյան դեպքերը կազդեն նախընտրական տրամադրությունների վրա. քաղտեխնոլոգն ասաց` ինչպես
թեգերը:
Ֆրանսիա, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Սյունիք, Ադրբեջան

Գլխավոր թեմաներ